Հուլիսի 17-ին մի քանի օր առաջ մահացու վիրավորում ստացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նահիդ Սոլթանովի (Nahid Soltanov) եղբայրը՝ Էլչին Սոլթանովը հայտնել է, որ Նահիդը, ինչպես նաև նրա ծառայակիցը մահամերձ վիճակում հոսպիտալում են, բժիշկներն ասում են, որ ապրելու հույս չկա:
Ոռոգման ջրի բացակայությունից մինչև տանիքների նորոգման խնդիր:
2017 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 03:50-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է տեղափոխվել 35-ից 45 տարեկան մի տղամարդ:
Քրեական գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Արման Հովսեփյանը, նախազգուշացված լինելով հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով իր կողմից տրամադրված տեղեկատվության կեղծ լինելը, 2017 թվականի ապրիլի 19-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2016 թվականի հոկտեմբերի 11-ին իր նախկին կնոջ ահազանգով ժամանած ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները տան բակում ծեծի են ենթարկել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Որպես գրության հիմնավորում փաստաբանների պալատի նախագահը նշել է, որ գործնականում ծագում է խնդիր, երբ դատարանը ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամը մեկնաբանում է ոչ թե աստղաբաշխական կամ աշխատանքային ժամ իմաստով, այլ՝ դատական աշխատանքային ժամ իմաստով:
ՀՀ կառավարության որոշմամբ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի հիմնադրամի: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ որոշումն ընդունվում է Մատենադարանի զարգացման ծրագրերի իրականացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով:
Անդրադառնալով էկզոտիկ երկրներում ճանապարհորդությանը և այնտեղի սննդին՝ Հ. Աբովյանն ասաց. «Էկզոտիկ երկրներում խորհուրդ է տրվում էկզոտիկ կերակուրներին զգուշությամբ վերաբերվել, քանի որ այդ երկրներում մեծ մասամբ հիգիենային կանոնները չեն պահպանվում, մեր նախընտրած երկրները հիմնականում հետամնաց են, և բոլորովին չեն պահպանվում սնունդ պատրաստելու սանիտարահիգիենիկ պայմանները՝ սնունդը բացված վաճառվում է, շատ անգամ՝ փողոցներում, ճանապարհին»։
«Գծատեր կամ ինչ-որ առանձին երթուղի հասկացություն չի լինի, պետք է լինի միասնական ցանց, և այն սպասարկի կոնկրետ օպերատորը»,- ասաց Վ.Մարտիրոսյանը:
«Շատերը խառնում են սեզոնային ալերգիկ ռինիտն այլ ալերգիաների դրսևորման հետ։ Հստակ պետք է պատկերացնենք, որ սննդային ալերգիան առանձին հիվանդություն է, շնչառական ալերգիկ խնդիրներն էլ առանձին խումբ են։ Պարտադիր չէ, որ մարդը շնչառական ալերգիկ սրացման ժամանակ ինչ-որ հատուկ դիետաների հետևի ու կյանքը բարդացնի՝ ինչ-որ ավելի կարևոր բաներից իրեն զրկելով»,- նկատեց ալերգոլոգը։
«Բնականաբար՝ կան և՛ ստուգումներ, և՛ արդյունքներ, և՛ կասեցումներ, և՛ ոչնչացված ապրանք»,- ասաց Ի.Կարապետյանը՝ հավելելով, որ ստուգման արդյունքներն ամփոփելուց հետո կհրապարակեն դրանք։
Հուլիսի 21-25-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Նախկին կնոջը գցել է ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ, տեղափոխել տարբեր վայրեր և պարբերաբար բռնություն գործադրել։
«Մեքենայի պատուհանից չի կարելի դատարկ շիշ շպրտել Սևան-Երևան մայրուղում, կամ «Գնթունիկից» որևէ գնում անելուց հետո չի կարելի այդ տոպրակները շպրտել»,- ասաց նախարարը։
Հուլիսի 19-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհին` «Ղշով Աղբյուր» հացատան դիմաց բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Կատակ-հարցին՝ հնարավո՞ր է մի օր լուսինը զավթե՞նք, Վ.Մարտիրոսյանը հումորով պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, կարող է` օրը գա, հնարավորություն ունենանք… լուսին մեկնելու»:
Հուլիսի 19-ին, ժամը 15.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Կասյան փողոցում վայր ընկելու հետևանքով:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 20-ի մի շարք հրամանագրերով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Այսօր կառավարության նիստում հաստատվեցին Էլեկտրոնային առողջապահություն համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները։ Նիստից հետո առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ, ինչպես Windows համակարգը կարիք ունի տարեկան 1-2 անգամ թարմացման, այնպես էլ Էլեկտրոնային առողջապահություն համակարգը պետք է զարգացնել և թարմացնել։
Կարապետյանը վստահեցրեց, թե քաղծառայության մրցույթների ժամանակ որևէ խախտում չի եղել։ Նրա խոսքով՝ այժմ ՍԱՊԾ-ում հայց է նախապատրաստվում՝ դատարան դիմելու և իրավական դաշտում խնդրին լուծում տալու համար։
Փրկարարները բացել են Հ. Գ.-ի բնակարանի դուռը. սանհանգույցում հայտնաբերվել է՝ 1955 թ. ծնված Հ. Գ.-ի դին:
Բռնաբարությունից մեկ տարի անց 39-ամյա կինը որոշել է այդ մասի բարձրաձայնել:
Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր՝ հուլիսի 20-ին ժամը 12:46-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ՀՀ ուքաղաքաց անձնագրի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց 1998 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ նախատեսված անձնագրերը երկարաձգելու պահանջը:
«Երբ պարզ դարձավ, որ բնակիչների համար պետք է լինի թանկացում SMS ծառայության համար, մենք դիմեցինք քաղաքապետին՝ նշելով երկու թիրախային կետեր. առաջինը՝ ԱԱՀ-ի վերացումն էր, քանի որ օրենքով ԱԱՀ-ով հարկում նախատեսված չէ պետտուրքի համար, երկրորդը՝ միջնորդավճարի շատ մեծ չափն էր, որը, մենք ասում էինք, որ պետք է նվազեցվի»:
Հուլիսի 20-ին` ժամը 4-ի սահմաններում, «Ռելաքս» գիշերային ակումբի մոտից կտրող-ծակող վնասվածքներ ստացած քաղաքացի է տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հուլիսի 20-ին, ժամը 12:46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2017 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ «դեմքի կտրված վերք, բազմաթիվ կտրված վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, հոգեբանական կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը՝ ծնված 1947թ.:
Beeline-ը հայտնում է, որ ավարտվել են բանակցությունները քաղաքապետարանի և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ կարճ հաղորդագրությունների միջոցով կայանատեղի վճարի չափի փոփոխության շուրջ։
Գյումրիում գիշերը կրկին դանակահարության դեպք է գրանցվել: Հուլիսի 20-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վերքերով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել արական սեռի մեկ անձ: Վերջինիս ինքնությունն անհայտ է: Նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է: