2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի Մ-2 ավտոմայրուղու 307-րդ կմ հատվածում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի երթևեկելի գոտում՝ համընթաց աջ ուղեմասում, վրաերթի է ենթարկել 2008թ. ծնված, Կապան քաղաքի բնակչուհուն, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից երեխան մահացել է, իսկ վարորդը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել փախուստի:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. 10-րդ մարզախաղերի մասնակիցներին: «Անցած 100 տարիների ընթացքում Հ.Մ.Ը.Մ.-ն իր աշխարհասփյուռ կառույցներով և անդամներով մեր ժողովրդի կյանքում ունի գերիշխող ներկայություն:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման և դրան նախորդող օրերին Ադրբեջանը լարվածություն է ստեղծել Հայաստանի հետ սահմանին:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Լոռու մարզի Արեւածագ գյուղում այսօր՝ հուլիսի 22-ին, հղիության 7-րդ ամսում գտնվող կինը զուգարանում վիժել է, պտուղն ընկել է հորը:
«Մի քանի բնակելի տներ են վնասվել, մեր մանկապարտեզի շենքն է վնասվել, անհատ ֆերմերի անասնագոմն է վառվել։ Փառք Աստծո, որևէ մարդ չի վնասվել»,- նշեց նա։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Հրաչյա Հարությունյանի պահման վայրի պայմանները նորմալ են գնահատում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պաշտոնատար այլ անձինք Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել են ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն տասնչորսերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները:
Հուլիսի 21-ին, ժամը 21.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը կասկածվում է նույն օրը Նոր Նորքում երեք անձի դանակահարելու մեջ:
Հուլիսի 22-ին, ժամը 11:42-ին ահազանգ է ստացվել, Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:
Հուլիսի 20-ին հակառակորդի կողմից կրկին թիրախավորվել է Տավուշի մարզի Չինարի գյուղը:
Հուլիսի 22-ին, ժամը 12:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հր. Քոչար փողոցի թիվ 16 շենքի բակում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է։
«Հայաստանում երաշտ է սկսվել, որի մասին մեր ընկերները լռում են՝ վախենալով իրենց դիրքից։ Ջրամբարների պատմությունն այդպես էլ հանելուկ է մնում, թե ինչպես են դրանք դատարկվել։ Պետք է ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի այդ համակարգը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի ուսի վիրահատությունը հաջող է անցել:
Ադրբեջանական մամուլը փորձում էր մեր պատասխանները որպես հակառուսականության դրսևորում դիրքավորել, ակնհայտ է, որ դա քաղաքական մանիպուլյացիա է: Եթե նայում էինք՝ ուկրաինական հատվածն էլ օգտագործում էր էլի հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն մտցնելու համար՝ ասելով, որ հայերը շատ լավ պատասխան տվեցին ռուսներին: Հայերը պետք է այդ մանիպուլյացիաներին չենթարկվեն»:
Այս պահին Հրաչյա Հարությունյանն իր ունեցած առողջական խնդիրների հետ կապված համապատասխան բժշկական զննություն է անցնում։ Հրաչյայի տրամադրությունը շատ բարձր էր, նա շատ հուզված էր և ասում էր, որ բառեր չի գտնում որպեսզի արտահայտի իր շնորհակալությունը հայ ժողովրդին այդ դժբախտ պատահարի պահին և մինչ օրս իր ու իր ընտանիքի կողքին կանգնելու համար։
Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը հայտնեց, որ անցած գիշեր ադրբեջանական զինուժն ավելի քան մեկ ժամ գնդակոծել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 21-ին, ժամը 16.00-ին, Ոստան գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Արամ Ա.-ն։
Հուլիսի 21-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, Եր.Քոչարի փողոցի թիվ 9/5 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին:
Բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդնավակայանից։
Պրահայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 21-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարար Ռոբերտ Պելիկանի հետ։
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:
Տավուշի մարզում 75-ամյա կին է ինքնասպան եղել։
Հուլիսի 22-ին, ժամը 08:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շրջանառվող տեղեկություների համաձայն, այս տարի պետական բուհերում հատկացված տարկետման իրավունքով անվճար տեղերը հիմնականում զբաղեցրել են տղաները: Խոսվում է, որ դրա հեռահար նպատակը մեկը պետք է լինի՝ գոնե միառժամանակ խուսափել պարտադիր ժամկետային զինծառայությունից:
Հուլիսի 22-ին, ժամը 09:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Hyundai» խանութ-սրահի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան:
Խաչատրյաններն ունեն արդեն 5 աղջիկ և 6 տղա: Նրանց ավագ երեխան 17 տարեկան է: Լիլիթ Խաչատրյանն ամուսնացել է 10-րդ դասարանն ավարտելուց անմիջապես հետո, մասնագիտություն չունի`գործազուրկ է: Ամուսինը կատարում է ներքին հարդարման աշխատանքներ, բայց մշտական աշխատանք չունի: Նրանց միակ եկամուտը 90 հազար դրամ ընտանեկան նպաստն է:
Բռնությամբ աղջկան բացահայտ առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 24-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։