«Մարդկանց առողջության համար ոչ մի նշանակություն չունի կուսակցականությունը». Լևոն Ալթունյանը՝ ՀՅԴ-ի «ինտրիգների» մասին
Այսօր կառավարության նիստում հաստատվեցին Էլեկտրոնային առողջապահություն համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները։ Նիստից հետո առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ, ինչպես Windows համակարգը կարիք ունի տարեկան 1-2 անգամ թարմացման, այնպես էլ Էլեկտրոնային առողջապահություն համակարգը պետք է զարգացնել և թարմացնել։
Անդրադառնալով Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի մասնավորեցման գործընթացի հնարավոր դադարեցման քաղաքական հիմքերին, որ ՀՅԴ-ականների միջամտության արդյունքում կենտրոնը կարող է հանվել մասնավորեցման ենթակա բուժհաստատությունների շարքից, նախարարը հայտարարեց.
«Մարդկանց առողջության համար ոչ մի նշանակություն չունի կուսակցականությունը։ Առողջապահությունը պետք է համապատասխանի միջազգային ստանդարտներին»։
Ըստ նրա՝ մասնավորեցման ցանկում առկա բուժհաստատությունները պետք է մասնավորեցվեն։
Մանրամասները՝ տեսանյութում