Բաժիններ՝

Գյումրիում գիշերը կրկին դանակահարության դեպք է գրանցվել

Գյումրիում գիշերը կրկին դանակահարության դեպք է գրանցվել: Հուլիսի 20-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վերքերով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել արական սեռի մեկ անձ: Վերջինիս ինքնությունն անհայտ է: Նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, տուժածն ի վիճակի չէ ցուցմունք տալ, ոստիկանները կատարում են բոլոր անհրաժեշտ գործողությունները դեպքի մանրամասները եւ տուժածի ինքնությունը պարզելու համար: «Անձը հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ մարմնական վնասվածքներով՝ ծակած, կտրած, բայց չթափանցող վերքերով: Այս պահին կատարվում են օպերատիվ, հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ մարմնական վնասվածքներ ստացած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Այս պահին ստացված մարմնական վնասվածքների բնույթից ելնելով, նա ի վիճակի չէ խոսել ու բացատրություն տալ»,-նշեց դատախազը:

Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցի սկզբնամասում գտնվող բենզալցակայանի մոտ:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31