Պարտաճանաչ Բագրավանը պարտքերի տակ է

Tsayg.am-ը գրում է. Ոռոգման ջրի բացակայությունից մինչև տանիքների նորոգման խնդիր: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր Անիի տարածաշրջանի համայնքներում էր: Մարզպետը հանդիպել է համայնքապետերին ու համայնքների բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները: Բագրավանցիները սերմացուի պարտքեր են կուտակել. մի կողմից երաշտը, մյուս կողմից կարկուտը դաշտից տուն տանելու բերք չեն թողել: Մարզպետ Խաչատրյանը նշել է, որ դիմել են կառավարությանը, որպեսզի հրատապ ծրագրի շրջանակում մարզին հատկացված գումարների մի մասն ուղղվի ժամանակակից հակակարկտային կայանների տեղադրմանը: Պիլոտային ծրագիրը երեք մարզի համար է, Շիրակը չորրորդը կլինի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31