Գյումրիում տարեցտարի պակասում է գրավաճառների թիվը. գրքի պահանջարկը եւս նվազում է: Թեպետ էժան են վաճառվող գրքերը, այնուհանդերձ գնորդներ չկան: Մինչդեռ 1990-ականներին գիրք գնելու համար հերթեր էին գոյանում ինչպես գրախանութներում, այնպես էլ փողոցներում:
Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մատթիաս Քիսլերի հատուկ հյուրն է եղել տաքսու վարորդ Սուրեն Սողոյանը, ով իր տաքսու մեջ գտել էր դեսպանի անձնական բջջային հեռախոսը և այն բերել դեսպանություն։
Միկրոալիքային վառարանի կամ վարսահարդարիչի օգնությամբ նոթատետրում գրվածը ջնջելը և հաջորդ օրվանից ամեն ինչ սկզբից սկսելն այլևս ֆանտաստիկա չէ։
Է. Կ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր հայցադիմումների առթիվ դատարանում քննված գործերով տրված կատարողական թերթերի հիման վրա որոշում է կայացվել արգելանք կիրառել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 1-ին շենքի թիվ 45 հասցեի բնակարանի նկատմամբ: Սակայն ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շենգավիթի բաժնի ծառայողները հարուցված կատարողական վարույթով պատշաճ գործողություններ չեն կատարել:
Ադրբեջանական քարոզչության պատվիրատուները կեղծ օգտատերերի կողմից հորինված լուրերում խոսում են զենքերի կիրառման մասին միջազգային պայմանագրերին՝ փորձելով ադրբեջանցիներին համոզել, թե իբր հայկական կողմը նոր ձեռք բերվող զենքերի կիրառման իրավունքը չունի:
Այսօր Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հատուկ հյուրն էր երեւանցի տաքսու վարորդ Սուրեն Սողոյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վայոց Ձորում 32-ամյա տղամարդու մահվան հանգամանքները:
Գողացված բանկային քարտով գումար է կանխիկացրել: Կադրում երևացող քաղաքացուն ճանաչողներին խնդրում ենք արձագանքել:
ՀՀ ԶՈՒ ԳՇ ութերորդ բաժնի պետը մասնակցում է 2017թ. հուլիսի 19-ից 20-ը Աստանայում ընթացող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի կենտրոնական ծածկագրային մարմինների պետերի ամենամյա խորհրդակցությանը:
Ուշադրություն. որոնվում է որպես անհետ կորած:
Քիչ առաջ դատավորը հրապարակեց իր որոշումը, որով սանկցիա կիրառեց նիստերի դահլիճը լքած 9 փաստաբանների՝ Ինեսսա Պետրոսյանի, Դավիթ Գյուրջյանի, Աննա Ջուվանովայի, Երվանդ Վարոսյանի, Հրանտ Գևորգյանի, Արա Ղարագյոզյանի, Տիգրան Հայրապետյանի, Արմինե Ֆանյանի, Հարություն Բաղդասարյանի նկատմամբ: Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 19-ին ապօրինի անտառահատումների և այս ոլորտում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի հիմնահարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և անտառային ֆոնդեր ունեցող մարզերի դատախազների մասնակցությամբ:
Երևանի Ֆիրդուսի փողոցի տոնավաճառի ապամոնտաժումը վերսկսվեց և առևտրականները հավաքում են իրենց ապրանքները:
«Ամեն անգամ, երբ այս հարցը բարձրանում է, մտածում ես՝ ինչքան կարևոր է, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները համոզմունքով կիսեն այն մտահոգությունները, որ այստեղ հնչում են: Գուցե մեզ հետ զրույցներում կիսեն, բայց երբ գնում են բարձր ատյաններ, դառնում են կուռկուռի ձագ: «Օրակարգում չկա»՝ նման նախադասություն ասել, նշանակում է՝ մի օր էլ կլինի: Բայց նման բան երբեք չի լինի: Այստեղ երկու կարծիք չկա, մայրենի լեզվին տիրապետելը նշանակում է՝ տեր լինել պետությանը, ամեն ինչին»:
Հուլիսի 20-24-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Արցախցին արդեն երկար տարիներ կարողանում է ապացուցել, որ ինքն օրինակելի պետություն է կառուցել, որ Արցախում գործում են բոլոր պետական հաստատությունները, բոլոր ժողովրդավարական նորմերը:
«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին Երևան քաղաքում աղբահանության գործընթացում խափանումներ կան, և հնարավոր է, որ որոշ հասցեներում աղբի տեղափոխման գործընթացում ժամային գրաֆիկից ուշացումներ լինեն։
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ հրապարակեց իր որոշումը՝ «Սասնա ծռերի» գործով պաշտպան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ: Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ՝ նրան պատասխանատվության ենթարկելու հարցով: Որոշման հրապարակումից հետո փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հանդեդ եկավ հայտարարությամբ, որուց հետո պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը։
Արարատի զորամասում պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետևանքով սրունքի շրջանում բեկորային վնասվածք է ստացել:
Հուլիսի 19-ին, ժամը 13:32-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Քոսաջուր կոչվող տարածքում երեխա է ջրահեղձվել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կդիմի Փաստաբանների պալատ՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների պաշտպաններ Մուշեղ Շուշանյանին և Արայիկ Պապիկյանին պատասխանատվության ենթարկելու համար:
Հոգեբանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, այս պահին նա անգիտակից է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Կայքի տեղեկություններով՝ նա կարճ ժամանակով գիտակցության է եկել, բայց կրկին գիտակցությունը կորցրել է:
Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկից վայր ընկած 62-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է։
«Նա ունի սրտի և ողնաշարի խնդիր: Երեկ եմ տեսակցել նրան, ոչ տեսքն էր դուրս գալիս, ոչ հոգեկան վիճակը, իսկ քրեական գործի ընթացքից դժգոհ եմ, որովհետև, եթե ունենային բավարար կարգի ապացույցներ, մեկ տարվա մեջ կարող էին դատապարտվել կալանավորվածները, իսկ հիմա անորոշ վիճակում մարդիկ նստած են ու դրանից էլ կարող են հոգեպես ճնշվել»:
Հուլիսի 19-ին, ժամը 13:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում քաղաքացին ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ջավազյանին աշխատանքից ազատվելու վերաբերյալ այլ տեղեկություններ այս պահին հնարավոր չեղավ պաշտոնական այլ աղբյուրներից ճշտել:
Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը հուլիսի 19-ին գումարել է խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Կառավարության որոշմամբ, տարածքը հանրային գերակա շահ էր ճանաչվել դեռ 2007 թվականին։ Այն պետք է իրացվի քաղաքաշինական ծրագիր կյանքի կոչելու համար։