«Այժմ նկարահանումներ են իրականացվում և կիրականացվեն Սևանում, Դիլիջանում, ինչպես նաև Երևանի տեսարժան շատ վայրերում: Գեղարվեստական ֆիլմը մելոդրամա է, որում ներկայացվում է սիրո պատմություն՝ մի տղայի և աղջկա մասին, ովքեր գալիս են Հայաստան սովորելու: Եկել են նկարահանող ողջ թիմով՝ մոտ 30 հոգի: Բոլոր մասնագետներին բերել են իրենց երկրից, հայ վարսահարդարի կամ դիմահարդարի կարիք չի զգացվի»,-ասաց Լիլիթ Մարտիրոսյանն ու հավելեց, որ այնուամենայնիվ, էպիզոդիկ դերերում կնկարահանվեն նաև հայ դերասաններ:
2017թ. հուլիսի 20-ին՝ ժամը 13:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ջուղայի փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում:
«Մենք պարբերաբար անդրադառնում ենք այս խնդիրներին, սակայն սայլը տեղից գրեթե չի շարժվում: Եվ բնական է, որ նման իրավիճակը մեզ չի կարող բավարարել: Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է. ցանկացած ներդրող, կիսակառույց շինության վարձակալ կամ սեփականատեր և, ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր հստակ պարտավորություններ ունեն Երևան քաղաքի նկատմամբ, պետք է լիարժեք կատարեն դրանք: Մենք պարտավոր չենք անվերջ հանդուրժել ոմանց կողմից քաղաքի հանդեպ դրսևորվող նման անպատասխանատու վերաբերմունքը:
Վաղ առավոտից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին հաջողվել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ համատեղ ջանքերով Գեւորգ Սաֆարյանին իր համաձայնությամբ տեղափոխել անվտանգ խուց:
«Մարդկային զարգացման միջագային կենտրոն» հ/կ զարգացման և հետազոտությունների բաժնի ղեկավար Վահան Ասատրյանի համոզմամբ՝ ներկայումս պտղի սեռի արհեստական ընդհատման հիմնական պատճառը տղա երեխայի նախապատվությունն է: Բանախոսի կարծիքով՝ կարևոր պատճառ է ծնելիության մակարդակի անկումը, երբ ընտանիքը մեծ թվով երեխա ունի ու էլ չի ուզում ունենալ, արդյունքում՝ դիմում է արհեստական ընդհատմանը: Նրա նշած մյուս պատճառը տեխնոլոգիաներն են, որ հնարավորություն են տալիս հղիության վաղ շրջանում սեռը ճշտել:
Գ. Սաֆարյանը հրաժարվել է նաև այլ խցեր տեղափոխվել` պատճառաբանելով, թե նշված խցերում պահվող բոլոր անձանց հետ խնդիրներ ունի:
Հուլիսի 23-ին, ժամը 8.30-ին, 2000 թ. ծնված Սոնա Կարապետյանը, հիվանդանոցում մահացել է:
«Այդ պայթյունի պատճառների տեղեկությունները կհաղորդվեն ավելի ուշ, բայց կարող եմ ասել, որ վերջին շրջանում ծավալուն գործընթաց է իրականացվում գազալցակայանների հետ կապված: Այդ զանգվածային ստուգումները մեծ արդյունքներ են տվել»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը:
Անդրադառնալով աղջիկ կամ տղա երեխային նախապատվություն տալուն՝ Արմեն Գալստյանի նկատեց, որ տղա երեխայի նախապատվության խնդիրը մեծ է հատկապես գյուղերում, որտեղ տղա երեխային նախապատվություն տալիս է մոտ 40 %-ը, իսկ աղջիկ երեխային՝ 5-6 %-ը: Նրա խոսքով՝ պատկերն այլ է քաղաքային համայնքների դեպքում, երբ տղա երեխային նախապատվություն տալիս են 11 %-ը, իսկ աղջիկ երեխային՝ 5 %-ը, այսինքն՝ հարաբերակցությունը քիչ է:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։
Հուլիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից 2017թ. հուլիսի 20-22-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու վերաբերյալ, հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ:
Վերանորոգման փուլում են գտնվում Տավուշի, Արարատի մարզային քննչական վարչությունների, Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի, Լոռու մարզի քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի, Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի, ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի շենքերը։
«Ահազանգ ստացանք, որ բնակարաններից մեկում օձ կա, բնականաբար սահմանված կարգով արձագանքել ենք և ժամանել դեպքի վայր: Օձ, իհարկե, չի հայտնաբերվել, այնտեղ առկա էր երիտասարդ զույգ: Ըստ երևույթին, բարեկամներից մեկն է տեսել ու զանգել մեզ: Ցավալի դեպք է, իհարկե»:
Հուլիսի 24-ին, ժամը 00:17-ին տեղեկություն է ստացվել, որ 1981 թ. ծնված Կ. Գ.-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել, կասկածվում է, որ նա ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 23-ին, ժամը 16.10-ին, Մոսկվա-Երևան թիվ 873 չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
Հուլիսի 22-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գոռ Մ.-ին։
Աշխարհի 22 պետություններից ավելի քան 1200 զինծառայողներ են ժամանել Ռուսաստան մասնակցելու Միջազգային բանակային խաղերի մրցումներին:
2017 թվականի մայիսի 18-ին Ձեր կողմից հայցադիմում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Շահեն Հարությունյանին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Հայտնի է դարձել, որ տղամարդը 65 տարեկան է, ազգությամբ հայ, ՀՀ և ԱՄՆ քաղաքացի է, ով ունեցել է առողջական խնդիրներ:
«Հուլիսի 27-ից նոր ջերմային ալիք, Երևանում կրկին +40 աստիճան տաքություն»։
Ոստիկանները Մեծամորում վնասազերծեցին հանցավոր մեծ խմբի։
Երկու կողոպուտ, որ նպատակին չհասան ոստիկանների աչալրջության և արագ կողմնորոշման շնորհիվ։
Հուլիսի 24-ին, ժամը 00:17-ին տեղեկություն է ստացվել, որ 1981 թ. ծնված Կ. Գ.-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել, կասկածվում է, որ նա ջրահեղձվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Նախաձեռնված քննարկման շրջանակներում Գ. Սաֆարյանի նկատմամբ կիրառված տույժերի իրավաչափության, դրանց կիրառության իրավական հիմքերի, պատժախցում պահվելու ժամկետը լրանալուց հետո տեղաբաշխելիս խցում պահվող այլ անձանց նրա հետ համատեղելիության և անվտանգության ապահովման հարցերի առնչությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարություն:
Հուլիսի 24-ին, ժամը 08:52-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 23-ին, ժամը 18:34-ին ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: