Բաժիններ՝

Թիվ 47 երթուղայինի վարորդը քաղաքացուն վրաերթի է ենթարկել

Հուլիսի 19-ին, ժամը 15.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Կասյան փողոցում վայր ընկելու հետևանքով:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հիշյալ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 14.40-ին, Երևանի Կասյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ թիվ 47 երթուղային «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու հետևանքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 21.00-ին, վարորդը Երևանի Աճառյան և Աշխաբադի փողոցների խաչմերուկի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31