![](/banners/BeFunky-design.jpg)
Մատենադարանը վերակազմավորվում է հիմնադրամի
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/533_Matenadaran_library_640x420.jpg)
ՀՀ կառավարության որոշմամբ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի հիմնադրամի: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ որոշումն ընդունվում է Մատենադարանի զարգացման ծրագրերի իրականացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով:
«Կարգավիճակի փոփոխությունը կնպաստի Մատենադարանի կառավարման արդյունավետության բարձրացմանը, տարբեր աղբյուրներից, այդ թվում` Սփյուռքից ներդրումների ապահովմանը»,- ասաց նախարարը: