Շիրակի դատախազությունը՝ «Ռելաքս» գիշերային ակումբի մոտ կատարված դանակահարության մասին
Հուլիսի 20-ին` ժամը 4-ի սահմաններում, «Ռելաքս» գիշերային ակումբի մոտից կտրող-ծակող վնասվածքներ ստացած քաղաքացի է տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն: Կատարվում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական գործողություններ անձի ինքնությունը և կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին «Այսօր» լրատվականին հայտնել է Շիրակի մարզի դատախազը: Կարեն Գաբրիելյանը հավելել է, որ տուժածը դեռ ցուցմունք չի տվել` առողջական վիճակից ելնելով: Նա գտնվում է «Գյումրի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում:
https://www.youtube.com/watch?v=vdPzfP9B0Y4