ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արտակ Ղազարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Երեկ ընտանեկան բռնության վերաբերյալ հերթական դեպքն է գրանցվել, այս անգամ՝ Կոտայքում։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դիակ կա:
Չինաստանի Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում տեւական հորդառատ անձրեւները, եւ դրանցով պայմանավորված հեղեղումները երեք մարդու զոհվելու պատճառ են դարձել, շուրջ 188 հազար տեղացի բնակիչներ տարհանվել են:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով հրավիրելու մասին» 07.08.2017թ. № 225-Լ որոշմամբ՝ 2017 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, ՀՀ փաստաբանների պալատի՝ Երևան քաղաքի Զաքիյան 2 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի սրահում, հեռակա կարգով (առանց ընդհանուր ժողովի գումարման) հրավիրվել է ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով՝ հետևյալ օրակարգային հարցերով.
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 27-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է:
Օգոստոսի 8-12-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 40…41 աստիճան, առանձին հատվածներում 42 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, 1986 թ․ ծնված Ահմադով Շահին Մուսթաֆա օղլուի (Əhmədov Şahin Şəmistan oğlu) մահվան մասին հայտնել են նրա համագյուղացիները, հարազատները՝ Աղստաֆայի շրջանի Սադըխլը գյուղից։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 4-ից օգոստոսի 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 49 դեպքից բացահայտվել է 30-ը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 8-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Սասնա Ծռեր» խմբի երկու անդամներ՝ Վարդան Գերավետյանը և Տիգրան Մանուկյանը, դեռ շարունակում են հացադուլը:
Օգոստոսի 7-ին, ժամը 13:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա:
Օգոստոսի 7-ին, ժամը 09:47-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղի «Սողանլու» հանդամասում գայլերը հոշոտել են ոչխարներ։
«Ժողովրդի ձայն» հ/կ փորձագետ Ծովինար Կոստանյանը ներկայացրեց, որ հ/կ-ն Երևանում բնակվող 900 ՀՀ քաղաքացիների միջև սոցհարցում է անցկացրել՝ պարզելու, թե ինչպիսի՞ն է Հայաստանի բնակչության տրամադրվածությունը երկիրը լքելու հարցին՝ մանավանդ նոր կառավարության վերջին 6 ամսվա աշխատանքի կոնտեքստում։ Հարցմանը մասնակցածների 25 տոկոսն ունեն մարզերի գրանցում, 75 տոկոսը 18-35 տարեկան երիտասարդներ են, 72 տոկոսն անկուսակցական են։
Նրա մոտից հայտնաբերված ծխախոտի տուփից հայտնաբերվել և առգրավվել է սև գույնի, 7,5 գրամ քաշով և 8,3 գրամ քաշով պոլիէթիլենային ժապավենով փաթեթավորված երկու փաթեթ:
Օգոստոսի 7-ին, ժամը 09:34-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղի 1-ի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում:
Կատարվում է հետաքննություն:
Օգոստոսի 4-ին` ժամը 22:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք` ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նույն քաղաքի անչափահաս մի բնակիչ՝ ծնված 2002թ., ով հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Վանաձորի դպրոցներից մեկի մոտ վայր ընկնելու հետևանքով:
Թուրք հաքերները իրենց հանցավոր գործելաոճին համապատասխան շարունակում են գրոհել հայկական օնլայն տիրույթը:
Օգոստոսի 7-ին, ժամը 11:25-ին ահազանգ է ստացվել, որ ՀՀ-ում Բելառուսիայի դեսպանատան տարածքում հայտնաբերվել է օձի կաշի:
Օգոստոսի 7-ին, ժամը 09:42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 3-ին հաղորդվել էր 1960 թ. ծնված Մարիետա Յակուբյանի /1960 թ. ծ./ անհետ կորելու մասին:
Մեղրիի մաքսակետում հետախուզվող է հայտնաբերվել։
Ոստիկանները բացահայտել են օգոստոսի 5-ին Դիլիջան քաղաքում կատարված սպանությունը:
Երեկ՝ ժամը 22:45-ին, Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմում զոհված հերոս Ազատ Սիմոնյանի եղբայրը` Արթուր Քաջիկի Սիմոնյանը:
Օգոստոսի 6-ին ժամը 21:53-ին Շուշիի ՇԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 13-րդ կմ տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին: Դեպքի վայր են մեկնել Շուշիի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները:
Օգոստոսի 6-7-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Օգոստոսի 7-ին, ժամը 02:09-ին ահազանգ է ստացվել, որ Քարահունջ-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մեքենան ընկել է ձորը, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 7-ին, ժամը 02:25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Կապան ավտոճանապարհի 275-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: