Բաժիններ՝

Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել

Օգոստոսի 6-ին, ժամը 19:42-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (տարեց կին) նստած է Երևան քաղաքի Եր. Քոչարի փողոցի թիվ 23/3 շենքի մոտակայքում գտնվող շենքի 10-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբին (ոտքերը պատշգամբից դուրս), ենթադրվում է` ցանկանում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները բանալիով բացել են թիվ 23 շենքի բնակարաններից մեկի դուռը, պատշգամբից ներս են բերել 1949 թ. ծնված Թ. Զ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Թ. Զ.-ն հոսպիտալացվել է «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղացացիներ Թ. Զ.-ին և Կ. Զ.-ին (որդին) տրամադրել է նախահոգեբանական օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս