 
                        Պատահար՝ ընդհանուր իրավասության դատարանի մոտ
 
                                    Օգոստոսի 7-ին, ժամը 09:42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լենինի փողոցում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 34 PR 622 (վարորդ՝ 1969 թ. ծնված Վ. Գ.) և «ԳԱԶ 3110» մակնիշի 05 SS 430 (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Կ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        