Բաժիններ՝

Օգոստոսի 4-ին Ադրբեջանը Տավուշի դիմաց «կորցրել է» երկու զինծառայող. «Ռազմինֆո»

Ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ, ամենայն հավանականությամբ օգոստոսի 4-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի դիրքերում (ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դիմաց) սպանվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող։ Այս մասին հաղորդում է «Ռազմինֆոն»:

Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, 1986 թ․ ծնված Ահմադով Շահին Մուսթաֆա օղլուի (Əhmədov Şahin Şəmistan oğlu) մահվան մասին հայտնել են նրա համագյուղացիները, հարազատները՝ Աղստաֆայի շրջանի Սադըխլը գյուղից։

Առայժմ մահվան ստույգ պատճառը չի նշվում, պաշտոնական որևէ տեղեկատվություն չի տարածվել։ Ըստ ադրբեջանցի օգտատերերից մեկի գրառման՝ զինծառայողը մահացել է Ալիբեյլի գյուղի դիրքերում հերթապահություն իրականացնելիս։

Տարօրինակ զուգադիպությամբ՝ օգոստոսի 4-ին բաց աղբյուրներից հայտնի էր դարձել Ալիբեյլի գյուղի դիրքերում Ադրբեջանի բանակի մեկ այլ զինծառայողի մահվան մասին։ Այդ ժամանակ նշվում էր, որ Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu) սպանվել է «հայկական կողմի կրակոցից»։ Այս դեպքի կապակցությամբ ևս ադրբեջանական կողմը պաշտոնական տեղեկություն չի տրամադրել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս