Բաժիններ՝

ՄԻՊ առաջարկով ընկերությունը հիմնանորոգում կիրականացնի

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է դիմում՝ «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Համաձայն դիմումի՝ բազմաբնակարան շենքի կոյուղաջրերը լցվել են նկուղ: Այս հարցով բազմիցս դիմում է ներկայացվել «Վեոլիա Ջուր» ընկերություն, բայց խնդրի լուծման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ, և համապատասխան գրություն է ուղարկվել «Վեոլիա Ջուր»: Քննարկման ընթացքում ընկերությունը նշված շենքի բակային կոյուղագիծն ընդգրկել է առաջիկայում նախատեսված պարտադիր հիմնանորոգման ծրագրում:

Հարցի քննարկման արդյունքում բազմաբնակարան շենքի նկուղում իրականացվել են կեղտաջրերի մաքրման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031