Բաժիններ՝

Էդուարդ Շարմազանովը «Բազե»-ն անկախ Հայաստանի աﬔնակայացած նախաձեռնություններից ﬔկն է համարում

Ծաղկաձորում անցկացվող «Բազե» համահայկական հավաքին օգոստոսի 22-ին հյուրընկալվեցին հավաքի կայացման ﬔջ ﬔծ ներդրում ունեցած անձինք և առաջին սերդի բազեականները: «Բազե»-ի հետ կապված իրենց տպավորություններով կիսվեցին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և այլք:

Հայաստանի երիտասարդական հիﬓադրաﬕ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր եղել են «Բազե»-ի հիﬓադիրները և համակարգողները, այնուհետև հյուրերին «Բազե» համահայկական հավաքի 15-ամյակի կապակցությամբ շնորհակալագրեր հանձնեց:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունեց հավաքի մասնակիցներին և ասաց, որ «Բազե»-ն իր կյանքում ունեցել է շատ կարևոր նշանակություն:

«Բազե»-ն անկախ Հայաստանի աﬔնակարևորագույն և կայացած նախաձեռնություններից ﬔկն է, որտեղ ապացուցվում է, որ մրցակցությունը առաջընթացի շարժիչ ուժն է և երիտասարդները բոլորը ﬕասին խթանում են այդ առաջընթացը»,- նշեց Շարմազանովը:

«Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքով՝ հետպատերազմյան շրջանում շատ դժվար էր Հայաստանում ինչ-որ ﬕջոցառում կազմակերպել, և երիտասարդ սերունդը իր ժամանակը կարող էր կորցնել այլ բաների վրա: «Այդ էր եղել պատճառը՝ ստեղծելու այս հավաքը, և այսօր այն աﬔնասիրված ﬕջոցառուﬓերից ﬔկն է»,- ասաց Ղազարյանը:

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի անցկացվում է օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում:

Հավաքին մասնակցում է շուրջ 600 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյٳռքից:

«Բազե»-ի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիﬓադրամը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս