Բաժիններ՝

Երևանում քաղաքացիները գիշերը մնացել են վերելակում

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 02:55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 11 շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են վերելակի դուռը և արգելափակումից դուրս բերել քաղաքացիներին:

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 02:39-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 40 շենքի վերելակից ձայն է լսվել, ծուխ է նկատվում, ներսում կան քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են վերելակի դուռը և արգելափակումից դուրս բերել քաղաքացիներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս