Հունան Պողոսյանն ասաց, որ սահմանվում է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգը, որն ուղղված է ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ երկրների միջև համագործակցության ամրապնդմանը և թմրամիջոցների անօրինական միջոցների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Հոկտեմբերի 5-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժել է 7 քաղաքացի:
Իրեղեն ապացույց ճանաչված ոսկյա զարդերի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը` ՀՀ քննչական կոմիտեի քննիչը անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, որի հետևանքով տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերի հափշտակություն:
Այսօր առավոտյան Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը որակում է` որպես «ոչ կոռեկտ պահվածք», որը ԱԺ դահլիճում կամ դահլիճից դուրս անընդունելի է:
«Ցավով եմ ասում, որ կարդացել եմ, որ իմ հագուստի վրա կոշիկներ են փայլեցրել: Նման բան չի եղել»,- ասաց Գեղամյանը:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «Ոստիկանության մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Հոկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե Ամուլսարի ոսկու հանքը շահագործվո՞ւմ է «Լիդիան Արմենիայի» կողմից, և հետշահագործման ի՞նչ վտանգներ կան:
Մալարիայով հիվանդ սուդանցի աղջիկն արդեն գործնականում առողջ է և շրջապատի համար հարյուր տոկոսով անվտանգ: Աղջիկն այժմ շարունակում է ուսումը Դիլիջանի UWC Dilijan միջազգային դպրոցում: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 11:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թաիրով փողոցի թիվ 46 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելիս քաղաքացին երրորդ հարկի բարձրությունից ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ դատապարտյալը, ՔԿՀ աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելով, հափշտակել է նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը և կրակոցներ արձակել, սակայն նույն աշխատակցին հաջողվել է նախ հատուկ հնարքի կիրառմամբ խափանել դատապարտյալի կողմից դիպուկ կրակոցների արձակումը, այնուհետև՝ վնասազերծել նրան՝ հետ խլելով ատրճանակը:
Հարցին, թե որքանով են նվազել ռիսկերը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Եթե թվում է, որ ես կարող եմ թվային գնահատական տալ, ապա ոչ։ Այնումենայնիվ շատ գործիքներ հենց սկսում են աշխատել, անմիջապես չեն տալիս իրենց արդյունքը, բայց տարիների ընթացքում ակնհայտ է դառնում՝ դրանք արդյունավե՞տ են, թե՞ ոչ»։
«Պարզվեց՝ 2013-ից սկսած այս պետհամարանիշը չկա, խոտանվել է, դեպքը տեղի է ունեցել դրանից առաջ: Ոստիկանությունն արդեն աշխատանքներ է իրականացնում, կհարուցվի քրգործ, նախաքննության և հետաքննության արդյունքների մասին մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի: Պետք է ոչ միայն դատապարտել, այլև օրենսդրական լուրջ վերանայումներ պետք է անենք»,- հայտարարեց Մինասյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել նորածնին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերն էլ բացահայտվել:
«Ելք» խմբակցությունը հետևողական է լինելու, որպեսզի անպայման ԱԺ Կանոնակարգ-օրենքով ընթացակարգերը գործեն, հանձնաժողով ձևավորվի և քննարկվի Արտաշես Գեղամյանի պահվածքը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև ծեծկռտուքը:
«Սուր շնչառական հիվանդությունների բավական մեծ քանակով դեպքեր են գրանցվել: Սակայն այս շնչառական հիվանդությունը գրիպ չէ: Գրիպին բնորոշ է շատ ավելի ծանր ընթացք»,-ասաց Արա Ասոյանն ու հավելեց, որ սուր շնչառական հիվանդությունների նման սրացում ամեն տարի այս եղանակին լինում է:
«Մենք առաջարկում ենք, որ մարզպետարանների կառուցվածքում փոփոխություն իրականացվի, և համապատասխան վարչությունը, որը ծրագրերի կազմման և վերլուծության բաժինն է, ունենա «զբոսաշրջություն» բառն իր անվանման մեջ»,- ասաց Դավիթ Լոքյանը։
«Ոչ միայն դատապարտելի է, այլև պետք է խստագույնս պատասխանատվության ենթարկվեն անձինք, ովքեր որ կենդանական աշխարհի նկատմամբ նման վայրագություն են ցուցաբերում: Սա իսկապես վայրագություն է, այն էլ հրապարակել գործողությունները՝ կրկնակի դատապարտելի պետք է լինի»,- ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Մինասյանը:
«Ես հասկանում եմ, որ իմ ճակատին գրված է, որ բոլոր պատեհ ու անպատեհ պահերին ես պետք է քաղաքական առաջնագծում հայտնվեմ, բայց, տիկին Թանդիլյան, և՛ Ձեզ, և՛ Ձեր գործընկերներին մի ուրիշ բան կխնդրեմ: Ես տեղյակ չեմ միջադեպին, ես տեսել եմ Ձեր գրառումը գալուց առաջ: Եկեք գնահատականներ չտանք: Մեր գնահատականները կլինեն այն ժամանակ, երբ խորամուխ կլինենք՝ ինչ է եղել: Չեմ կասկածում Ձեր խոսքերի վրա, բայց պարտավոր եմ լսել նաև պարոն Գեղամյանին»:
«Այդ դեպքերը բացահայտվում են տարբեր հետազոտություններով, սոցիոլոգիական հետազոտություններով, բայց անգամ պաշտոնական վիճակագրությունը մտահոգիչ է»,- ասաց արդարադատության նախարարը՝ կարծիք հայտնելով, որ շուտով կառավարությունն օրենքը կուղարկի Ազգային ժողով:
«Ես տեղյակ չեմ, ես մոտեցել եմ էն ժամանակ, երբ արդեն իրենք ավարտած են եղել»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը` խոսելով առավոտյան ԱԺ միջանցում Փաշինյան-Գեղամյան ծեծկռտուքի մասին:
«Շտապ բժշկական օգնությունն օգտագործվում է շտապ բժշկական դեպքերում, բայց ոչ այս դեպքում: Պետք է նշեմ, որ վատ վերաբերմունքի և խոշտանգումների հետ կապված՝ մենք մի շարք կարևոր փոփոխություններ ենք կատարել, և այդ փոփոխությունների մեջ մտնում է Ստամբուլյան արձանագրության համապատասխան բժշկական քարտի վարումը, և այլն»:
Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման ապահովման վերաբերյալ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, իրենց բնակարանում՝ գազօջախից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
«Այսօր կեսօրից հետո տաք օդային հոսանքների ներթափանցումը սկսվում է։ Տաքանում ենք»։
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 01.50-ի սահմաններում, «Մերսեդես Սի Էլ Քեյ 200» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 38-րդ կմ-ին՝ Փոքր Վեդի գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի գազատարի հենասյանը և ընկել դաշտը:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 07:09-ին ՌԴ ԱԻՆ-ից հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 01:55-ին տեղեկություն է ստացվել, որ Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
«Հայկական ժամանակ» թերթի հարցմանն ի պատասխան կրթության և գիտության նախարարությունից հայտնել են, որ 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հայաստանյան դպրոցների առաջին դասարաններ ընդունվել է 37 հազար 901 երեխա:
ՀՀ պետական բյուջեից Երեւանում բնակարանի վարձի փոխհատուցում ստացող պատգամավորներից մեկն էլ ՀՅԴ խմբակցության անդամ Անդրանիկ Կարապետյանն է` հսկայական ունեցվածքի տեր անձնավորություն, որի ընտանիքին է պատկանում Էջմիածնի «Մոնոլիտ» գործարանը: