Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:40-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 21:51-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ազնվաձոր ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի կադրերն ամեն քայլափոխի շարունակում են հիմնավորել տեսակետը, որ իրենք կառավարությունում չունեն որեւէ անելիք, որ նախարարի պորտֆելն ամենեւին էլ «իրենց հագով չէ»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 05-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Սատուրն-Ակիա» ընկերությունը, որից պաշտպանության նախարարությունը Քառօրյա պատերազմից հետո 50 միլիոն 706 հազար դրամով 18 հատ պայթյունի ուժգնությունը հզորացնող սարք էր գնել, այս օրերին դատի է տվել նախարարությանը:
Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերին որսած անձն Արմավիրի մարզի բնակիչ է, ավելին՝ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հաջողվել է պարզել, որ 1980թ. ծնված Արթուր Մկրտչի Մկրտչյանը Շենավան համայնքի ղեկավարն է:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 02:06-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը հոր բիզնեսների վաճառքից ստացված գումարների մի մասը տեղափոխում է աֆրիկյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ խաղային ապարատների բիզնես է սկսում:
Երկիր ծիրանի» կուսակցությունը համաժողովրդական, համահայկական ընդվզման քարոզարշավի նախնական փուլը՝ մարզային այցելություններն ավարտել է, այժմ կուսակցությունը պետք է այդ քարոզարշավն իրականացնի Երևանում:
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 07:09-ին, ՌԴ ԱԻՆ-ից հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 01:55-ին տեղեկություն է ստացվել, որ Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը
Սեպտեմբերի 17-ին Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Ջեքի Սփիըրը, Աննա Էշուն, Թուլսի Գեբըրդը, Ջիմ Սենսենբրեները եւ Դեյվիդ Վալադեոն: Նրանցից երկուսը՝ Սփիըրը եւ Էշուն, պարզվում է, հայկական արմատներ ունեն։
Հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրն իր և դեսպանության ողջ անձնակազմի անունից շնորհավորել է Լևոն Արոնյանին և Արիանա Կաոլիին ամուսնության առթիվ:
Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանը 2017 թ. գնումների փոփոխված պլանի համաձայն՝ ծաղիկների հետ նախատեսում է նաեւ ծաղկեպսակներ գնել: Ի դեպ՝ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ գնելու համար կառույցը նախատեսում է 250 հազար դրամ ծախսել:
Սերժ Սարգսյանի կարգադրությամբ նախագահի աշխատակազմում սեպտեմբերին 54 հաստիք է կրճատվել: Կարգադրությունը Ս. Սարգսյանը ստորագրել է սեպտեմբերի 1-ին:
Հայաստանում թռչնամսի, հավկիթի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հայտնվել են դժվար կացության առաջ: Նրանք Ռուսաստանից մեծ քանակությամբ թռչնամսի ներմուծման ներկայիս ծավալների դեպքում չեն կարող դիմանալ մրցակցությանը. ՌԴ-ից ներկրված թռչնամիսն ավելի էժան է, քան տեղական արտադրանքը, եւ սպառողներն էլ, բնականաբար, ընտրում են էժան ապրանքը:
Ո՞ր դեպքերում է տրանսպորտային միջոցը տեղափոխվում պահպանվող հատուկ տարածք. պարզաբանում է ՃՈ-ն:
Քիչ առաջ համացանցում հայտնվեցին սպանված կենդանիների լուսանկարներ, որոնք նաև կարելի է համարել հանցագործության ապացույցներ: Լուսանկարներում սպանված հսկայական թռչունները, ամենայն հավանականությամբ, սպիտակագլուխ անգղեր են:
Թիվ 46 երթուղային ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց։
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է սպանության համար դատապարտված անձի կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների փաստերով:
«Այս տարվա սեպտեմբերի 17-ին Երևան-Իջևան միջպետական ճանապարհը Տավուշի մարզի բնակիչները շուրջ 3.5 ժամ փակել էին և պահանջ էին ներկայացրել։ Խնդիրը վերաբերում էր անտառահատումներին։ Ինքս ներկա եմ եղել, ծանոթացել եմ խնդրին։ Շուրջ 3.5 ժամ միջպետական ճանապարհը փակելուն զուգահեռ՝ որևէ պետական գերատեսչության ներկայացուցիչ չներկայացավ»,- այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ ընդգծելով, որ դա երկրորդ նման դեպքն էր։
Մելոյի խոսքով, նույնիսկ եթե այս միայնակ գործող մարդասպանները ասում են, թե այլ շարժառիթներ են ունեցել, դա այդպես չէ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկուﬓեր են եղել աջ ղեկ ունեցող ավտոﬔքենաներով երթևեկությունը Հայաստանում արգելելու վերաբերյալ:
Գեղարքունիքի մարզի առանձին համայնքներում այս տարվա նոյեմբերի 5-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ, որոնց մասնակցելու համար թեկնածուներն արդեն առաջադրում են իրենց թեկնածությունները:
«Ես չգիտեմ, թե դուք որտեղից եք վերցրել, որ պայթեցվել է կամ փոխքաղաքապետինն է: Մենք ունենք հաղորդում «Ույուտ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից, որը չի հանդիսանում փոխքաղաքապետը»:
47-ամյա տղամարդը 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 18:58-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքում գործող դեղատներից մեկը, մոտեցել աշխատակցուհուն և վերջինիս ներկայությամբ բացահայտ հափշտակել դեղատան դրամարկղը, որում եղել է զգալի չափի կանխիկ գումար և հեռացել: Մոտ երկու ամիս անց՝ 2017թ. մարտի 3-ին՝ ժամը 21:56-ի սահմաններում, մուտք է գործել Երևանում գործող մեկ այլ դեղատուն և աշխատակցուհու նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել է դեղատան դրամարկղը, որի մեջ եղել է խոշոր չափի կանխիկ գումար և դիմել փախուստի:
Փողոցի տեսագրող սարքերը ֆիքսել են բջջային հեռախոսի գողության մեջ կասկածվողին։
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ մեքենաների տեխզզնումը գտնվում է ֆիկտիվ վիճակում․
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հետաքրքրվեց Գյումրու վթարային շենքերի ճակատագրից:
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ են պատրաստվում բանակում վերացնել մի շարք խնդիրներ, որոնք առկա են: