Ով է պատասխանատու դեպքի վայրի պահպանման համար. նոր կարգավորում
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «Ոստիկանության մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ խնդիրը վերաբերում է այն հարցին, թե ով պատասխանատվություն ունի՝ դեպքի վայրի պահպանման հետ կապված։
«Ներկայումս օրենսդրությունը նախատեսում է, որ երկու մարմիններ են՝ դա Ոստիկանությունը և Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներն են։ Բայց հետաքննություն Հայաստանում իրականացնում են շատ ավելի լայն թվով մարմիններ, ուստիև նորմն ավելի ընդգրկուն է դարձվում, այսինքն՝ հետաքննության բոլոր մարմիններն իրենց արտացոլումը գտնում են այս օրենսդրական փաթեթում։ Խոսքը վերաբերում է և՛ մաքսային, և՛ հարկային, և՛ ազգային անվտանգության, և՛ փրկարար ծառայություններին։ Այսինքն՝ հետաքննության բոլոր մարմիններն այստեղ պետք է արտացոլված լինեն»,- ասաց արդարադատության նախարարը։