«Նա իր զավակի ապագայի, ապագա սերնդի վրա է խաչ քաշում». Արծվիկ Մինասյան

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին,  ԱԺ-ում Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած` Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսին։

«Պարզվեց՝ 2013-ից սկսած այս պետհամարանիշը չկա, խոտանվել է, դեպքը տեղի է ունեցել դրանից առաջ: Ոստիկանությունն արդեն աշխատանքներ է իրականացնում, կհարուցվի քրգործ, նախաքննության և հետաքննության արդյունքների մասին մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի: Պետք է ոչ միայն դատապարտել, այլև օրենսդրական լուրջ վերանայումներ պետք է անենք»,- հայտարարեց Մինասյանը։

Նախարարը նշեց, որ անգղի ապօրինի որսի համար Քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն է սահմանված, նաև՝ վնասի փոխհատուցման չափ  կա.  «Մենք օրենսդրական վերանայումների փուլում ենք, որովհետև կարծում ենք, որ Քրեական օրենսգրքով նախատեսված պատիժները կենդանական, բուսական աշխարհի, ապօրինի ծառահատումների մասով պետք է խստացվեն։ Մենք չպետք է այլևս մտածենք, որ սոցիալապես վատ վիճակում գտնվելով՝ եթե ծառ է հատում՝ պետք է ներել նրան: Նա իր զավակի ապագայի, ապագա սերնդի վրա է խաչ քաշում»:

Ռազմիկ Մարտիրոսյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս