Բաժիններ՝

Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից 6-ին դուրս են գրել հիվանդանոցից

Հոկտեմբերի 5-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժել է 7 քաղաքացի: Նշենք, որ Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսում գտնվել է 16 մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Տուժածներից 6-ը սպասարկվել են ամբուլատոր պայմաններում (5-ը` Միներալնիե Վոդի և 1-ը` Պյատիգորսկի կլինիկական հիվանդանոցներում): Նրանց մոտ ախտորոշվել է մարմնի տարբեր հատվածների սարջարդեր, քերծվածքներ: Բոլորի առողջական վիճակը գնահատվել է բավարար, նրանք դուրս են գրվել:

Ներկա պահին 1 քաղաքացի դինամիկ հսկողության տակ է գտնվում Պյատիգորսկի կլինիկական հիվանդանոցում: Նրա առողջական վիճակը ևս բժիշկները գնահատում են բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս