Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 04:02-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է ճամփեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դասասենյակները նավթի վառարաններով են տաքացվում, իսկ ճաշարանը, սանհանգույցն ու բուժկետը` էլեկտրական սալիկներով: Հեղուկ վառելիք են հատկացնում նաեւ մարզասրահին: Տնօրենն անկեղծացավ` տաքացնել դպրոցը չի հաջողվում:
«Թերեւս այս նորամուծությամբ է պայմանավորված որոշ պատգամավորների «բարոյական հետողորմյան»։ Օրինակ՝ երեկ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե ինքը հետ է վերցրել դիմումը եւ ամոթի զգացում ունի»:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի` Սոթքի ոսկու հանքից մոտ 500 կգ ոսկի է անհետացել. սա բացահայտվել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության (խոսքը ներկայիս բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մասին է) ստուգումների արդյունքում:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ «Զվարթնոց» օդանավակայանով երկրից մեկնել է 933 հազար 384 քաղաքացի եւ ժամանել 922 հազար 910-ը: Իսկ ահա Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով մեկնել է 33 հազար 713 հոգի, ժամանել՝ 32 հազար 176-ը: Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ից հեռացած ու չվերադարձած քաղաքացիների թիվն ավելի շատ էր՝ 26 հազար 681:
Աշունը եկել է, հարսանիքների սեզոնը՝ բացվել, եւ իշխանական էլիտան աչք չի բացում քեֆ-ուրախություններից: Հոկտեմբերի 2-ին «Ֆլորենս» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել եւս մեկ էլիտար հարսանիք․ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի որդին ամուսնացել է Սամվել Կարապետյանի քրոջ դստեր հետ:
Գրիպի հերթական սեզոնը մոտենում է: Արդեն ընթացիկ հոկտեմբերի կեսին այն կհամարվի բացված:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Չարժե բոլոր պարտականությունները դնել սեփական ուսերին: Թույլ տվեք տղամարդուն հոգ տանել ձեր մասին՝ տանել ծանր պայուսակը, նորոգել լոգասենյակի ծորակը և բանկային հաշիվները վճարել: Մի փորձեք ձեր տղամարդու համար մայր լինել, թույլ տվեք նրան ինքնադրսևորվել:
ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի վարած ավտոմեքենան և հայտարարելով, որ նա գերազանցել է սահմանված արագությունը, նրան 7000 ՀՀ դրամով տուգանելու որոշում են կայացրել:
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 1 922 183 մարդ, որը 24 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Մոտ մեկ ժամ առաջ Նորագավիթում հրազենային վիրավորում ստացած անձը Սարգիս Ա.-ն է:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18:48-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող Եվրոպական համալսարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։
Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրված մահացության դեպքերի գերակշիռ մասը՝ 29 դեպք, արձանագրվել է Լեռնային Ղարաբաղում:
Հայաստանի կառավարությունը արտերկրում ուսումը շարունակելու նպատակով հերթական ուսանողին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու որոշում կկայացնի:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 15:05-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում տեղի է ունեցել փլուզում:
Վրաստանի Գումբուրդո գյուղի բնակիչների, այդ թվում՝ ազգությամբ հայերի և Վրաստանի ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անհապաղ նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ:
Երևանում դպրոցական է դանակահավել:
Միայն մեծահասակները չէ, որ բախվում են խոցելի իրավիճակների: Դրանց կարելի է հանդիպել ցանկացած տարիքում, սակայն ամեն տարիք ունի իր համապատասխան բնորոշումն ու սոցիալականացման մակարդակից կախված հակազդումը:
Կաշառքի գործով 4 բուժաշխատողի մեղադրանք է առաջադրվել։
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12։50-ին Կարճաղբյուրի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հոկտեմբերի 2-ին քամուց գյուղում վնասվել են տան տանիքներ։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցով դիմեց հիմնական զեկուցողին. «Մեր նպատակն այն էր, որ խոշոր բնակավայրերը, մասնավորապես՝ Երևանը, կազինոյազերծենք, բայց հիմա մենք ունենք իրավիճակ, երբ ամեն գազալցակայանում և Երևանի բազմաթիվ տեղերում բուքմեյքերական գրասենյակների տեսքով ունենք կազինոներ, ու սա որոշակի անհանգստությունների առիթ է տալիս: Կառավարությունն այս հարցով որոշակի մոտեցում ունի՞, թե՞ ոչ, որ ընտանիքի անդամները կարողանան՝ իրենց խաղամոլությամբ տառապող ընտանիքի անդամներին, կամ ինքը անձը հնարավորություն ունենա իր մուտքը փակել այդ տեղերը»:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 13:44-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
2017թ. օգոստոսի 19-ին հաղորդում է ստացվել առ այն, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 21:00-23:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել են անձնագիր, այլ փաստաթղթեր, կանխիկ գումար և բանկային քարտեր՝ իրենց ծածկագրերով: Օգոստոսի 19-ին գողացված բանկային քարտով կանխիկացվել է գումար:
2017թ.-ի օգոստոսի 27-ին Ն. Թադևոսյանն ու Ա. Մարտիկյանը Երևան քաղաքի տարբեր հատվածներում կանգնեցրել են անվտանգության գոտին չամրակապած երեք վարորդների և վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու` վարչական իրավախախտումները չարձանագրելու համար նրանցից նախնական համաձայնությամբ պահանջել 3000-5000 ՀՀ դրամ կաշառք:
Հերացի 18 շենքի բնակիչները խնդրի մասին տեղեկացրել են պատկան մարմիններին, սակայն, մեր զրուցակցի խոսքով՝ դեռևս որևէ արձագանք չի եղել։ ՀՀ վարչապետին, Երևանի քաղաքապետին, նախագահի աշխատակազմի ղեկավարին ուղղված նրանց նամակում մասնավորապես ասված է.
Վերջին օրերին ամենքի ուշադրությունը սևեռված է Ջավախքի Գումբուրդո գյուղին, ուր տեղ են գտել բախումներ հայերի և վրաց ջոկատայինների միջև:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Դ.Գալստյանը բուժզննում անցնելու նպատակով «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ անոթային վիրաբուժության բաժանմունք է տեղափոխվել 2017թ. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14.30-ին` «Արթիկ» ՔԿՀ-ի երեք աշխատակցի ուղեկցությամբ: