Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչը՝ պրն. Բրեդլի Բուզետոն, հանձնեց «Խիզախ կին» մրցանակը։
Քաղաքացիներն ահազանգում են, որ շուկայում հայտնվել է տարօրինակ բրինձ, որը ուշ է եփվում, գարշահոտ է, պարունակում է պլաստմասսա։
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ հանդիպում-քննարկում՝ նվիրված Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը: Հանդիպմանը մասնակցում էին այս նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության (ԱՄՆ ԱԾ) հրդեհների գնահատման փորձագիտական խմբի անդամները:
Կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կարեն Չոբանյանը, Ն. Մ.-ին վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ քննությունները «դրական» գնահատելու դիմաց, երկու անձի միջնորդությամբ կաշառք է ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել, որի հետևանքով ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող անձը ստացել է վարորդական իրավունքի վկայական:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Գավառում տղամարդուն հրազենային ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը. առաջադրվել է մեղադրանք:
Դեկտեմբերի 11-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գնտվում է երթևեկելի գոտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այս օրենքը միայն կանանց նկատմամբ բռնության մասին չէ. այն վերաբերում է և՛ տղամարդկանց, և՛ երեխաներին, և՛ կանանց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ խոսելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» մասին օրենքի նախագծի մասին:
Հայաստանի ռուսական ռազմակայանի բանակային ավիացիայի օդաչուները կանոնակարգային աշխատանքներն անցկացնելուց հետո սկսել են Մի-8ՄՏ եւ Մի-24Պ ուղղաթիռներով թռիչքներ իրականացնել լեռնային պայմաններում:
Քննության ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 29-ին «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահի տարածքում երիտասարդ աղջկան պատանդ վերցրած Գոռ Հակոբյանին վնասազերծելու ընթացքում ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել։
Ոստիկանության Կոտայքի բաժնում դեկտեմբերի 5-ին 1955 թվականին ծնված Քնար Ե.-ն հաղորդում էր տվել, որ Աբովյան քաղաքի Կինոյի շենքի մոտակայքում գողացել են ձեռքի պայուսակում գտնվող դրամապանակը, որի մեջ եղել է 18 հազար 200 դրամ, բջջային հեռախոսը և իր անձնագիրը:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 10։23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 66 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Գյումրիում դեկտեմբերի 10-ին վիճաբանության ընթացքում 19-ամյա երիտասարդը դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել 30-ամյա քաղաքացուն:
«Մեզ համար էլ էր անակնկալ, որ այսքան կարևոր օրենքի քննարկման համար լիագումար նիստում նախատեսվեց ընդամենը 1 ժամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» մասին օրենքի նախագծի մասին՝ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Ոստիկանության տեսանյութը` Մալաթիայում տեղի ունեցած սպանության մասին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 9-ին, ժամը 7.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից կամավոր բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Ալբերտ Ա.-ն։
Իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ժխտում է Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանության փաստը, չի կարող դասեր տալ Իսրայելին:
Դեկտեմբերի 10-ին ժամը 14:24-ին ՏևՀՀԿ բաժնի պետից տեղեկություն է ստացվել Բերձոր-Գորիս ճանապարհի 15 կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին: ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ժամը 14։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Դեկտեմբերի 3-ին, ժամը 4.22-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի հրազենային վնասվածք, ազդրոսկրի ստորին միջին երրորդի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Պապին Դ.-ն:
Կուտակային բաղադրիչի մասնակիցը կարող է ապագայում ավելի բարձր կուտակային կենսաթոշակ ստանալ` ներկայացնելով սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը չկիրառելու մասին դիմում:
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 22:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 78 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քաթարի օդանավակայանում հրդեհ է բռնկվել. այրվել է Airbus A321 ինքնաթիռը։ Արտակարգ պատահարի ժամանակ ինքնաթիռը գտնվել է Համադ օդանավակայնի անգարում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 11-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը գտնվում է անհավասարակշիռ վիճակում և դանակով սպառնում է վնասել շրջապատի մարդկանց. անհրաժեշտ է օգնություն: