
«Ցավոք, ես կարծում եմ, որ այն մեծ խնդիրներ չի լուծի». «Ելքի» պատգամավորը՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի մասին

«Մեզ համար էլ էր անակնկալ, որ այսքան կարևոր օրենքի քննարկման համար լիագումար նիստում նախատեսվեց ընդամենը 1 ժամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» մասին օրենքի նախագծի մասին՝ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Նրա խոսքով՝ ԱԺ-ում օրենքի քննարկման ժամանակ իրենք սահմանափակված էին ժամանակի մեջ. «Բոլորս շատ հապճեպ կարողացանք այդ երկու րոպեների ընթացքում հայտնել մեր կարծիքը, բայց բոլորս էլ կարիք ունեինք ավելի շատ ներկայացնելու և խոսելու այս օրենքի մասին, քանի որ մեզ համար դա հնարավորություն էր՝ մարդկանց ասելու, թե ինչքան կարևոր է սա, և պետք է անպայման հետամուտ լինել, որ օրենքի դրույթներն իրականացվեն: Շատ կարևոր է, որ այսպիսի օրենք գործի Հայաստանում, բայց, ցավոք, ես կարծում եմ, որ այն մեծ խնդիրներ չի լուծի:
Այսինքն՝ օրենքի օգնությանը կդիմեն միայն այն կանայք, ովքեր տարիներ շարունակ ենթարկվել են բռնության, և վերջապես մի օր կթակեն օգնության դուռը, բայց շատերը երկար ժամանակ կշարունակեն լուռ համակերպվել և դիմանալ այդ ամենին: Շատ բան պետք է փոխվի հասարակության մեջ հենց մշակութային մակարդակում, որ հնարավոր լինի այդ տեսակ խնդիրներն արմատախիլ անել»:
Մանրմասները՝ 168.am-ի տեսանյութում: