Բաժիններ՝

Հերթական դանակահարության դեպքը՝ Գյումրիում. բժիշկները պայքարում են 30-ամյա վիրավորի կյանքի համար, ոստիկաններն էլ որոնում են 19-ամյա կասկածյալին

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Իկիլիկյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Գյումրի քաղաքի Այգաբաց փողոցի բնակիչ՝ 30-ամյա Արտյոմ Տոնոյանն է։

Պարզվել է նաև, որ Չեռնիշևսկի փողոցի թիվ 80 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Տոնոյանի և Գյումրի քաղաքի Կոմիտասի փողոցի բնակիչ՝ 19-ամյա Ռաֆիկ Մարգարյանի միջև։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս