Բաժիններ՝

Թաիրով գյուղի բնակիչը դանակով սպառնացել է վնասել շրջապատի մարդկանց

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը գտնվում է անհավասարակշիռ վիճակում և դանակով սպառնում է վնասել շրջապատի մարդկանց. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ բնակիչը գտնվել է բարձր հուզական, ագրեսիվ վիճակում: Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031