
Ռուսական ռազմակայանի օդաչուները թռիքներ են սկսել Հայաստանի լեռներում

Հայաստանի ռուսական ռազմակայանի բանակային ավիացիայի օդաչուները կանոնակարգային աշխատանքներն անցկացնելուց հետո սկսել են Մի-8ՄՏ եւ Մի-24Պ ուղղաթիռներով թռիչքներ իրականացնել լեռնային պայմաններում:
Մեկ ամսվա ընթացքում օդաչուները կանցկացնեն ամբողջ ավիացիոն տեխնիկայի փորձաթիռ եւ կյուրացնեն առաջադրված երթուղիներով տարբեր բարձրություններում եւ արագություններով անհատական օդանավավարման խնդիրները բարձրլեռնային տեղանքի «Էքստրեմալ» պայմաններում:
Սկզբնական փուլում օդաչուները կատարում են պարզ օդանավավարման նորմատիվները. վերթիռ, առկախում, թռչելով մոտեցում եւ գետնին մոտ տեղափոխություններ, ուղղաձիգ իջեցում, գետնԷջք, վայրԷջք, նախանշված երթուղիներով թռիչքներ լեռնային տեղանքում, ինչպես նաեւ կկատարեն հրահանգիչ-օդաչուների տարբեր առաջադրանքներն ու ցուցումները:
Հայաստանի ռուսական ռազմակայանի բանակային ավիացիայի անձնակազմերի անհատական պատրաստությունը կավարտվի հիմնականից պահեստային օդաթռիչքարան թռիչքի, ինչպես նաեւ անծանոթ տեղանքում վայրԷջքի համար հրապարակների ընտրության առաջադրանքների կատարմամբ: