Բաժիններ՝

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից քաղաքացիներ են բերման ենթարկվել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 9-ին, ժամը 7.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից կամավոր բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Ալբերտ Ա.-ն, որը 2009թ. մարտի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի և 326 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

Ոստիկանության Տարոնի և Բազումի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 10-ին, ժամը 20.10-ին, «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել է Մոսկվա-Գյումրի չվերթով ՀՀ ժամանած, 1992 թ. ծնված Արտակ Մ.-ն, որը հոկտեմբերի 18-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 118 (ծեծը) հոդվածների մեղադրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս