Դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է:
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
ԱԺ արտահերթ նիստը` ուղիղ հեռարձակմամբ:
Դեկտեմբերի 4-ից 10-ը Երևանում Ճանապարհային ոստիկանության իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապարանի քաղաքապետարանի շենքն այս օրերին աղետի գոտի է հիշեցնում։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի ամենախոշոր առեւտրի կենտրոնում`«Կապան մոլ»-ում, մոտ օրերս կբացվի աութլեթ-խանութ։
«Փաստ» թերթը գրում է. «Հացի արտադրության ծավալների նվազումը շարունակվում է։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 226,8 հազար տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2,4%-ով: 2016 թ. նույն ժամանակահատվածում արտադրվել է 232,4 տոննա հաց:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկել է մարդու պապիլոմային վիրուսի դեմ պատվաստումների գործընթացը: Բայց մեր այցելած երկու մանկական պոլիկլինիկաներում էլ պարզ դարձավ, որ ոչ ոք դեռեւս չի ներկայացել պատվաստում ստանալու:
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 05:10-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով խոստովանել էր, որ ինքն էլ է հեռախոսի հետ կապված խնդիր ունեցել, ինչի արդյունքում մոտ 1 մլն դրամի հասնող հեռախոսավարձ է եկել ԱԺ հաշվին, իր անձնական միջոցներից վճարել է այդ գումարը:
«Կար ժամանակ, երբ 200 դոլարով կարելի էր նոր տարին նշել, հիմա դա հնարավոր չէ»,- «ՀԺ»-ի փոխանցմամբ՝ ասում է «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ճիշտ է, «ՕՐՕ» դաշինք այլեւս գոյություն չունի, այնուհանդերձ, նրա բաղկացուցիչները հույսները չեն կտրել, որ ԵՄ համաձայնագրի ֆոնին ներքաղաքական զարգացումներ տեղի կունենան, ավելին` չեն բացառել պայթյունը ղարաբաղյան ճակատում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դերենիկ Դումանյանի կրտսեր որդու՝ Հրանտի, հարսանիքը կուսակցական հավաքի է նմանվել. ՀՀԿ ամբողջ վերնախավը` Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան, Արա Բաբլոյան, ԳՄ ողջ կորիզը (Դումանյան ավագը տեւական ժամանակ ԳՄ անդամ է եղել, անգամ՝ ՀՀԿ փոխնախագահ) ներկա է եղել:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ, օրենքով գողեր՝ աշխարհի տարբեր երկրներից, մասնակցելու օրենքով գող Արմեն Հարությունյանի՝ Արմեն Կանեւսկոյի մահվան 7-րդ տարելիցին։
Երկուսին էլ դանակահարել էր։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 12-ից Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց և Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց խաչմերուկներում կտեղակայվեն կրկնող լուսացույցներ:
Թուրքիայում բացվել է նոր կայք՝ կրոնական ամուսնության նպատակով կյանքի ընկեր փնտրողների համար: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նմանատիպ կայքեր գոյություն ունեն նաև Անգլիայում և Ինդոնեզիայում:
Ոստիկանությունն անցել է նախատոնական ուժեղացված ծառայության:
168.am-ի հետ զրույցում խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ հանձնաժողովը ստեղծվում է խմբակցության պահանջով, օրենքի ուժով:
ՀՀ քննչական կոմիտեում այսօր` դեկտեմբերի 11-ին, տեղի ունեցավ վերապատրաստում անցած հոգեբույժների վկայական-հավաստագրերի հանձնման արարողությունը, ովքեր այսուհետ մարզերում հնարավորություն կունենան իրականացնելու դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություններ։
«Մեր կողմից բարձրաձայնված մտահոգությունները գրեթե ոչ մի կերպ արտացոլված չեն այս օրինագծում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ, փաստաբան Արտաշես Խալաթյանը՝ խոսելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» մասին օրենքի նախագծի մասին:
Ինչպես չդառնալ խարդախության զոհ հանգստի մեկնելուց:
«Առաջին «draft»-ը և երկրորդ նախագիծն իրարից կոնցեպտուալ տարբերություն ունեն, այն է՝ անհատի պաշտպանությունից փոփոխությունը՝ դեպի ընտանիք ինստիտուտի պաշտպանություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը
Վերջին օրերին հասարակության գրեթե բոլոր շերտերում ամենաքննարկվող թեմաներից մեկը պապիլոմա վիրուսի պատվաստման խնդիրն է։ Հայտնի է, որ այդ վիրուսի դեմ «Գարդասիլ» անունով քառավալենտ պատվաստանյութով պատվաստումները առաջին հերթին՝ վերաբերելու են 2004 թվականի հուլիսից հետո ծնված աղջիկ երեխաներին. Առաջին փուլում պետք է պատվաստվի 13 տարեկան մոտ 16 հազար աղջիկ երեխա։
Տերմինալի գողությունը կանխեցին ԱԱԾ աշխատակիցները։
Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.00-ին, «ՄՏՐ» մակնիշի մոտոցիկլետի վարորդը Իջևանի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Սվետլանա Բեգլարյանին: