«Փաստ» թերթը գրում է. «Գազի սպառումն աճել է: Այս տարվա ինն ամիսների արդյունքներով՝ Հայաստան է ներկրվել 1 միլիարդ 689,2 միլիոն խորանարդ մետր բնական գազ: Անցած տարվա համեմատ գազի ներկրման ծավալները աճել են 273,5 միլիոն խորանարդ մետրով կամ շուրջ 18%-ով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
2016 թվականի փետրվարի 28-ին ծառայակցի կողմից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ՝ Գորանբոյի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Ահմեդով Նաթիգ Գուրբան օղլուն (Əhmədov Natiq Qurban oğlu): «Ռազմինֆո»-ի փոխանցմմաբ՝ դեպքի մասին հայտնի է դարձել միայն 2017 թվականին դրա վերաբերյալ դատական գործի փաստաթղթերից:
Օրեր առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե կաշառք ստանալու մեջ մեղադրվող, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի որդին, ով ժամկետային զինծառայող է, բանակում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել և տեղափոխվել է հոսպիտալ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ (2017 թ.) առկա գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց հայտարարագիրը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ թանկացումից զատ, մենք ունենալու ենք նաև տեսականու նվազման և որակի խնդիրներ: Ընտրելու հնարավորությունն է խիստ նվազելու:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի «Մաքուր Հայաստան» ծրագիրը սկզբում քմծիծաղով ընդունվեց, երբ պարզ դարձավ, որ գործադիրը նաեւ աղբահանությամբ է զբաղվելու:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 06:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 27 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է օգնություն:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության խորհրդի համարյա նորակառույց շենքի ներսում ուղղակի շինարարական ավերածություններ են կատարվել: Ավելի ճիշտ՝ արմատական վերանորոգում է սկսվել:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ով իրեն սնանկ է համարում, պարտավորություններ ունի ոչ միայն պետության առաջ, այլև՝ «Նորաշեն-2007» կոոպերատիվից տուժած քաղաքացիների:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 13-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը, որը հայտարարում է, թե աջակցում է գյուղատնտեսությանը, «աջակցության» ուղղությամբ հերթական քայլն է կատարում՝ 2018թ. հունվարի 1-ից դիզվառելիքը կհարկվի ավելացված արժեքի հարկով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրադատարանում դեռեւս 2015-ից հետաձգված 2 գործ կա․ մեկը՝ Ադրբեջանի դեմ, մյուսը՝ Հայաստանի։ Երկուսն էլ փախստականների դիմումների համաձայն, որտեղ նրանք վիճարկում են այն արգելքը, որն իրենց խոչընդոտում է վերադառնալ հայրենի տուն եւ տնօրինել իրենց սեփականությունը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյաց Առաքելական եկեղեցու շուրջ լուրջ սկանդալ է հասունացել:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմին ամրացված ընդհանուր 1.2 միլիարդ դրամ հաշվեկշռային արժեքով գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որոշել է խախտել տարիներով ձևավորված ավանդույթը և ԱԺ աշխատակազմին ամանորյա տոպրակներ չբաժանել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան իրավապահ համակարգը հայտնվել է փակուղու առաջ: Բանն այն է, որ արդեն մոտ երկու ամիս է` չի հաջողվում կազմակերպել Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած կրակոցների գործով մեղադրյալներին Վրաստանից Հայաստան տեղափոխելը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ընդմիջումից հետո երեկ կրկին խորհրդարան էր եկել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը։ Նա իր բացակայությունը հիմնավորեց առողջական խնդիրներով ու արտերկրում բուժմամբ, բայց ասաց, որ «սենց գնա, երեւի լավ կլինեմ»։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 13-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի` Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-ից-7 համարների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը:
Արարատի մարզում կատարված դանակահարության գործով նախաքննությունն ավարտվել է և գործն արդեն դատարանում է:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 16:22-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը դեկտեմբերի 5-8-ը կայացած հերթական քառօրյայով ավարտեց աշխատանքը: Խորհրդարանի երկրորդ նստաշրջանը կմեկնարկի արդեն հաջորդ տարվա փետրվարին, իսկ մինչ այդ ներկայացնում ենք 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում ամենաշատ աչքի ընկած, ամենաակտիվ, ինչպես նաև նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորներին:
Դեկտեմբերի 12-ին պաշտպանության նախարարությունում կայացել է հանդիպում, որի ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների, երիտասարդական հարցերով զբաղվող կազմակերպությունների և ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների ղեկավարներին առաջարկել է քննարկել զինվորական ծառայությունից զորացրվող երիտասարդներին ԲՈՒՀ-եր ընդունվելու լրացուցիչ հնարավորություններ ընձեռելու հարցը։
Կառավարությունը պարտադիր զորակոչից տարկետում կտրամադրի 8 տարեկանում դպրոց գնացած կամ 1 տարի արտերկրում բնակվող մի խումբ դպրոցականների՝ Հարություն Ասատրյան, Պողոս Սարգսյան, Մանուկ Եղիազարյան, Լևոն Թադևոսյան, Անդրանիկ Բարխուդարյան, Թելման Սարգսյան, Վանիկ Կարապետյան, Էդգար Հովհաննիսյան, Խաչիկ Խաչատրյան։
Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել ՀՀ «Տոների և հիշատակների մասին» օրենքում, որոնցով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ընթացիկ տարում ակտիվորեն աշխատել է միջազգային փորձագետների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO/ՊԳԿ) հետ, կառավարության ծրագրում ամրագրված երկու կարևոր ուղղություններով:
Հայաստանը նպատակ ունի իր հաստատուն տեղը զբաղեցնել կրոնական տուրիզմի համաշխարհային շուկայում: Այդ ուղղությամբ իրականացվող քայլերը վերջին շրջանում ակտիվացել են:
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 15:10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 77 CL 778 համարանիշի և Lexus մակնիշի 01 GX 888 համարանիշի ավտոմեքենաները:
Երեխաներն աշխարհը, կյանքը, մարդկանց ընկալում են այնպիսին, ինչպիսին նրանք կան: Հետևաբար՝ երեխայի հետ ընկերության մասին խոսելիս պետք է օգտագործել հասարակ և հասկանալի բառեր:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։