Բաժիններ՝

Մանրամասներ՝ Արցախում տեղի ունեցած խոշոր վթարից. Արցախի ԱԻՆ

Դեկտեմբերի 10-ին ժամը 14:24-ին ՏևՀՀԿ բաժնի պետից տեղեկություն է ստացվել Բերձոր-Գորիս ճանապարհի 15 կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին: ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ:

Նախնական տվյալներով իրար են բախվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Ս. Հ.-ի վարած «ՆԻՍԱՆ ՄԱՐՉ» մակնիշի և ՀՀ Երևան քաղաքի բնակիչ Ռ.Ս.-ի վարած «ՄԵՐՍԵԴԵՍ» մակնիշի ավտոմեքենաները:

Քաշաթաղի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները մեկնել են դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով: Տուժածներ «ՆԻՍԱՆ ՄԱՐՉ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Գ.Ս.-ին տարբեր մարմնական վնասվածքներով շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել են Բերձոր քաղաքի բուժմիավորում, իսկ «ՄԵՐՍԵԴԵՍ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Օ.-ին ՝ Քաշաթաղի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները տեղափոխել են ՀՀ Գորիս քաղաքի բուժմիավորում:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ տուժածներ Ս. Հ.-ի և Գ. Ս.-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության,իսկ Վ. Օ.-ի վիճակը՝ բավարար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս