Դեկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և և ՀՀ Կրթության ու գիտության նախարար տիար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների և դասվարների` «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2017 թ. մրցանակաբաշխությունը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երկու կնոջ պոռնկության շահագործման ենթարկելու, նրանց նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդի:
ՀՀ սահմանադրական դատարանը քննել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումը, որով վիճարկվել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունն այնքանով, որքանով թույլ է տալիս դատարանին քրեական գործը մեղադրողին վերադարձնել մեղադրական եզրակացության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին այնպիսի անհամապատասխանությունների հիմքով, որոնք ենթադրում են գործով ձեռք բերված ապացույցների գնահատում` նախքան դրանց հետազոտումը:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 16:22-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախօրեին Կոտայքի մարզի Պտղնի գյուղի գերազմանոցում 50-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել:
«Ժողովրդին հարուստներն են այդ օրը հասցրել։ Բայց մյուսներն ի՞նչ են առաջարկում, որ ասում են՝ ինձ ձայն տուր, ես լավն եմ։ Նույն հակոբհակոբյանները, մյուսները կարողացել են երկրի ամբողջ հարստությունը «շուստրի» ձևով իրենցով անել, որը նաև աղքատներինն է, նրանք չեն կարողանում կարագ առնել, և հիմա ծաղրում են աղքատներին»։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը չի ճանաչում գող համայնքապետերին և տեղյակ չէ համայնքային բյուջեների թալանից:
Դեկտեմբերի 12-ի ցերեկը, դեկտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում մոնիթորինգ է իրականացնում պլաստիկ բրինձ հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման խնդրին՝ ասաց, որ դա առանձին գործընթաց է և ներգրավված չէ ՀՀ-ԵՄ համաձայնագրում։
«Դա աքսիոմատիկ ճշմարտություն է, որ ցանկացած ապրանքատեսակի գների բարձրացումը բացասական է ազդում բոլորի վրա: Մեր գորըծընկերներն այլ բան են ասում»:
Կաշառք տալու և փաստաբանի կողմից կաշառքի դրդչության փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ փաստաբան Վաղինակ Աթոյանը, խաբեությամբ զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Մանուկ և Սեդա Մանուկյաններին դրդել է հանցավոր արարքի կատարման` պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալուն:
ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվելՊ
Անապահով խավի վրա թանկացումների ազդեցության մասին իր աղմկահարույց հայտարարության համար ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի փոշմանել և չի պատրաստվում ներողություն խնդրել կամ հրաժարական տալ:
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանն (ՍԱՍ-ի Արտակ) այսօր Ազգային ժողովում վրդովվեց թանկացումների վերաբերյալ լրագրողների հարցերից:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի մահվան հանգամանքները:
Աղքատությունից դուրս գալու համար պետք է աշխատատեղ ստեղծել: Նման հայտարարությամբ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որտեղ առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվելու և ընդունվելու են մի շարք օրենքների նախագծեր:
Այսօր երկարատև բացակայությունից հետո Ազգային ժողով էր եկել ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ արդեն կամաց-կամաց կազդուրվում է:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.27-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվում է Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 97 տան դիմաց գտնվող տնակը:
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից դեկտեմբերի 11-ին արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած Նարեկ Ադիբեկյանը ՌԴ Պյատիգորսկ քաղաքից էր, նա ընտանիքի հետ բնակվում էր այնտեղ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերն էլ բացահայտվել են։
Ժամը 13։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 241 հասցեի դիմաց բախվել են Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Մանվել Մարալյանի վարած УАЗ 31512 մակնիշի ՊՆ 0213 Մ և Հաղպատ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արթուր Ավետիքյանի վարած Volkswagen Passat մակնիշի 23 ՕՏ 242 համարանիշի ավտոմեքենաները։
«Փաստ» թերթը գրում է. «Այս մի երկու ամիս է՝ քննարկվում է ընտանեկան բռնությունները կանխարգելող օրենքի նախագիծը:
Հայտնաբերվել ու կալանավորվել է հերթական հետախուզվողը։