«Սասնա Ծռեր»-ի գործով երեք ամբաստանյալները դեռևս շարունակում են հացադուլը:
Հունվարի 5-6-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Արցախի զորամասերից մեկում նախորդ տարվա նոյեմբերի 21-ին ականի պայթյունից վիրավորված Նարեկ Հովեյանը առողջական վիճակում դրական փոփոխություն կա:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 6-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Հունվարի 6-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել փոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Մարալիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր:
Հունվարի 6-ին, ժամը 02:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքաի Բագրևանդի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Գիտե՞ք, թե Սուրբ Ծնունդը կաթոլիկ եկեղեցին ինչո՞ւ է նշում դեկտեմբերի 25-ին, իսկ Հայ Առաքելական եկեղեցին՝ հունվարի 6-ին: Հարցին պատասխանում է Qahana.am-ը։
Մասնագիտությամբ իրավագետ գյումրեցի Արսեն Վարդանյանը, ով հայտնի է Շիրակի բազե անվամբ, «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիրն է, «Կատակում են գյումրեցիները» ֆեյսբուքյան էջի ստեղծման հեղինակը, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում հունվարի 5-ին Ս. Ծննդյան ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
Հունվարի 5-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակվել են զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները, որոնց մասնակցել են ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ղեկավար կազմի, օրենսդիր և գործադիր մարմինների, հասարակական հատվածի ներկայացուցիչներ և փորձագետներ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ռ. Յոլյանի արյունաբանական կենտրոնում բուժվող մանուկներին:
Հունվարի 4-ին՝ ժամը 23:45-ին, անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում գտնվող կրպակներից մեկում:
Հունվարի 5-ին՝ ժամը 15:23-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի տներից մեկի ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով տունը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 4-ին՝ ժամը 09.30-ին, իր տնից բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Գագիկ Ղ.-ն:
«Ծրագիրն աննախադեպ` ընդամենը 2 % լիզինգային տոկոսադրույքով հնարավորություն է տալիս ձեռք բերել ժամանակակից գյուղտեխնիկա»:
Հունվարի 5-ին՝ ժամը 11:58-ին, ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր-Օթևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2018 թ. հունվարի 4-ից 5-ը հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական պատկերը հետևյալն է:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարչին՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակութան համար։
Դատարան է ուղարկվել Նոր Հաճնում 60-ամյա տղամարդու սպանության դեպքով հարուցված քրեական գործը:
Հունվարի 4-ին` ժամը 23.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Բագրատունյաց փողոցի թիվ 2/2 հասցեի մոտից Երևան քաղաքի վարչության ՔՀԲ բերման են ենթարկել 1989 թ. ծնված Լիլիթ Խ.-ին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարիի 4-ին` ժամը 19.25-ին, ոստիկանության Իջևանի բաժին զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ իր տնից գողացել են դրամապանակի մեջ եղած ողջ գումարը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը:
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Հունվարի 4-ին՝ ժամը 00.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «Փակ Շուկայի» մոտ 3 հոգի հարձակվել են մի քաղաքացու վրա և դանակի սպառնալիքով գողացել 2 բջջային հեռախոս, գումար և լիցքավորիչ:
Հունվարի 5-ին` ժամը 11:38-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի «Լոռի Բերդ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 4-ին՝ ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1995 թ. ծնված Ն. Տ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 19.40-ին, անհայտ անձը, ներս մտնելով Զաքյան փողոցի թիվ 30 հասցեում գործող դեղատուն, դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել է 177.000 դրամ և դիմել փախուստի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: