
«Լոռի Բերդ» տարածքում ավտոմեքենան կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը. վարորդին դուրս են բերել մեքենայից

Հունվարի 5-ին` ժամը 11:38-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի «Լոռի Բերդ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի 84 TT 888 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Ն.) կողաշրջվել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է: