2 հետախուզվողները բերման են ենթարկվել
Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 4-ին՝ ժամը 09.30-ին, իր տնից բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Գագիկ Ղ.-ին, որը 2017թ. մայիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունվարի 4-ին՝ ժամը 11.30-ին, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արթուր Ս.-ին որը 2017թ. հոկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: