
«Սասնա Ծռեր» խմբի երեք անդամները շարունակում են հացադուլը

«Սասնա Ծռեր»-ի գործով երեք ամբաստանյալները դեռևս շարունակում են հացադուլը:
«Փաստինֆո»-ն ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացավ, որ Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի և Արմեն Բիլյանի առողջական վիճակները բավարար է գնահատվում, նրանք գտնվում են ՔԿՀ-ի անձնակազմի և բժիշկնրի հսկողության ներքո:
Սմբատ Բարսեղյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 21-ից, Արմեն Բիլյանը՝ դեկտեմբերի 19-ից, իսկ Արայիկ Խանդոյանը՝ դեկտեմբերի 29-ից: