ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հայտնաբերվել է 2017թ. օգոստոսին Վանաձորի բնակիչ Էդմոն Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ա.Շահինյանը։
Հունվարի 8-ին, ժամը 22.27-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ դանակահարված տղամարդ են տեղափոխել:
ԱԺ «Ելք» խմբակության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրություններ է ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ պահանջելով լուծել Բագրատաշենի անցակետում հունվարի 4-ից մոտ 40 ապահովագրողների կողմից բարձրացված, սակայն դեռ որևէ լուծում չստացած խնդրին։
Հունվարի 9-ին, ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանին հարակից հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն:
Ոստիկանության ԱՎՎ Արմավիրի անձնագրային բաժանմունքի և Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունվարի 8-ին, ժամը 16.05-ին, անձնագրային բաժանմունքից բաժին բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Դիմիտրի Մ.-ն:
2017թ. վերջին տարիների մեջ առաջին անգամ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում գրանցվել է մահացածության ամենացածր ցուցանիշը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար չհայտարարված այցեր է կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ուսումնասիրելու հացադուլ հայտարարած Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակն ու պահման պայմանները։
Արցախում հունվարի 4-ին ականի պայթյունից վիրավորված երկու զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, մյուս վիրավորը հոսպիտալ կտեղափոխվի հունարի 9-ին:
Ժիրայր Սէֆիլյանն այսօր հանդես է եկել կոչով՝ նշելով, որ «Սասնա ծռերից» երեք հոգի՝ Արայիկ Խանդոյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, նախորդ տարվա դեկտեմբերից հացադուլ են հայտարարել։
Սասնա Ծռերից երեք հոգի՝ Արայիկ Խանդոյանը, Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը նախորդ տարվա դեկտեմբերից հացադուլ են հայտարարել: Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանն արդեն մոտ են կյանքին սպառանցող վտանգի շեմին:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ թվում էր` մենք արդեն անցել ենք այս թեման, հաղթահարել ենք այս բարդույթը: ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ տեղեկատվական թափանցիկության հստակ քաղաքականությունը ամեն օր երևում է կոնկրետ քայլերով»:
Ուշադրություն. դիակը ճանաչողներին խնդրում ենք արձագանքել. ոստիկանություն:
ՀՀ Նախագահի աշխատակազմից հերքում են տեղեկությունը, թե Ամանորին վատթարացել է Նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը և նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն:
Ոստիկանները բացահայտեցին 12.620.000 դրամի գողություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ բարեմաղթանքներ է հղել հայ ժողովրդին:
2018 թվականի հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։
Սերժ և Անժելա Թանկյանները միացել են Հայաստանում կարիքավոր ընտանիքներին սննդամթերքով ապահովելու ծրագրին:
Թուրք ակադեմիկոսը հունվարի 6-ին պնդել է, որ Նոյը հայտնի ջրհեղեղից առաջ օգտագործել է բջջային հեռախոս՝ որդուն զանգահարելու համար:
«Առավոտ» թերթի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն անդրադառնալով հարցին՝ ընդունելի երևո՞ւյթ է այն, որ պետական պաշտոնյաները մասնակցում են եկեղեցական ծիսակատարություններին, նշել է.
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դեկտեմբերի 30-ին ժամը 18:00-ի սահմաններում Մարտակերտ-Նոր Կարմիրավան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտակերտ քաղաքի բնակիչ` 1966թ. ծնված Է.Մ-ի վարած «ՎԱԶ-2121» և Նոր Կարմիրավան գյուղի բնակիչ` 1956թ . ծնված Վ.Ն-ի վարած «Մերսեդես-Բենց» ավտոմեքենաները:
«Առավոտ» թերթը գրում է. «Էլիտար շենքերի պահանջարկի պակաս չկա։ Եվ «էլիտար» բնակիչների պահանջը բավարարելու համար շենքերը կառուցվում են կանաչ տարածքների հաշվին։
«Ելք» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը»։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 6-ին Մայր Տաճարում մատուցված Սարբծննդյան պատարագն ու ջրօրհնեքի արարողությանը, ավելի ճիշտ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ խաչքավոր լինելու փաստը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում:
Հունվարի 9-ին՝ ժամը 01:28-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բյուրավան գյուղի Չարենցի փողոցի թիվ 7 տանը: