
Կաքավաձոր-Օթևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել ձորակը

Հունվարի 5-ին՝ ժամը 11:58-ին, ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր-Օթևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կաքավաձոր-Օթևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի 20 DO 101 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորակը:
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: