Բաժիններ՝

Հրդեհ կարի արհեստանոցում

Հունվարի 4-ին՝ ժամը 23:45-ին, անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում գտնվող կրպակներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 15 հասցեի հարևանությամբ գործող Թելման Զոհրանյանին (ծնվ. 1981թ.) պատկանող ատելիեյում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:07-ին, մարվել՝ 00:35-ին: Ամբողջությամբ այրվել է 6 քմ տարածքի ներսում գտնվող հագուստ և 1 կարի մեքենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031