Երևանում և մարզերում մահացել է 2, վիրավորվել` 24 մարդ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2018 թ. հունվարի 4-ից 5-ը հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական պատկերը հետևյալն է.
Երևան – 4 դեպք, 8 վիրավոր
Հունվարի 4-ին՝ ժամը 19.45-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 51/1 հասցեի դիմաց միմյանց են բախվել «Մերսեդես» և «Ֆոլկսվագեն» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինս հարվածել է նշված հասցեի ավտոտնակի դարպասներին և, մուտք գործելով ավտոտնակ, բախվել կայանված «Մերսեդես»-ին, ինչի հետևանքով առաջին «Մերսեդես»-ի ուղևորներ՝ 1981 թ. ծնված Սեդա Կ.-ն և 1956 թ. ծնված Կարինե Ա.-ն, ինչպես նաև «Ֆոլկսվագեն»-ի վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հունվարի 4-ին՝ ժամը 01.50-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Շերամի փողոցի թիվ 87 հասցեի մոտ, դուրս գալով երթևեկելի հատվածից, բախվել է ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հունվարի 4-ին՝ ժամը 01.45-ին, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան Երևանյան խճուղում բախվել է ճանապարհի բաժանարար գոտու հենասյանը, այնուհետև՝ ճաղավանդակներին. վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հունվարի 4-ին՝ ժամը 21.30-ին, Կ.Ուլնեցի և Ա.Ահարոնյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս ուղևորներ՝ 1972 թ. ծնված Մարինե Խ.-ն և 1966 թ. ծնված Գագիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Մարզեր – 8 դեպք. 2 զոհ, 16 վիրավոր
Հունվարի 4-ին՝ ժամը 19.25-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արմավիր-Երևան ճանապարհի Մեծամոր քաղաքի հատվածում տեղի է ունեցել վրաերթ, ինչի հետևանքով մարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19.10-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին` Մեծամոր քաղաքի «Սգո սրահի» դիմաց, «Մերսեդես Ե-280»-ի վարորդ 1963 թ. ծնված Ալեքսան Մ.-ն վրաերթի է ենթարկել 1969 թ. ծնված Սուսաննա Գրիգորյանին, 1979 թ. ծնված Գրետա Ղ.-ին, 1977 թ. ծնված Իռա Շ.-ին և 1973 թ. ծնված Նաիրա Աղաջանյանին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ Սուսաննա Գրիգորյանը, Գրետա Ղ.-ն և Իռա Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 20.00-ին Ալեքսան Մ.-ն իքնակամ ներկայացել է բաժին: Հունվարի 5-ին՝ ժամը 00.30-ին, Սուսաննա Գրիգորյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:
Հունվարի 4-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին միմյանց են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21102» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորներ՝ 1991 թ. ծնված Աննա Դ.-ն և 1989 թ. ծնված Յուրիկ Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ՎԱԶ-21102»-ի ուղևորուհի՝ 1962 թ. ծնված Մարինե Ա.-ին «շտապօգնության» խմբի կողմից տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Հունվարի 4-ին՝ ժամը 15.45-ին հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևոր՝ 1957 թ. ծնված Անդրանիկ Դ.-ն «կրծքավանդակի սալջարդ, դեմքի բազմաթիվ քերծվածքներ» ախտորոշմամբ նույն օրը՝ ժամը 13.00-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հունվարի 4-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 33-րդ կմ-ին միմյանց են բախվել «ՎԱԶ-21214» և «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-3102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հունվարի 4-ին՝ ժամը 05.15-ին, «Մերսեդես Բենց E 320» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 110 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենան մասամբ այրվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հունվարի 4-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Դիտակ-Արևշատ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել հարակից դաշտը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հունվարի 4-ին՝ ժամը 18.45-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Մերսեդես Բենց C 240», «ԳԱԶ-22171» և «Օպել Վեկտրա» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-22171»-ի և «Մերսեդես Բենց»-ի վարորդները, վերջինիս ուղևորներ` 1995 թ. ծնված Մհեր Մ.-ն ու 1993 թ. ծնված Վաչագան Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 4-ին՝ ժամը 17.20-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին միմյանց են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21010» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս ուղևորներ՝ 1996 թ. ծնված Ռոզա Ա.-ն և 1994 թ. ծնված Արման Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հունվարի 4-ին՝ ժամը 18.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի սկզբնամասում միմյանց են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: