Բաժիններ՝

22-ամյա երիտասարդը մուտք էր գործել կնոջ բնակարան և դատարկել նրա դրամապանակը

Հունվարիի 4-ին` ժամը 19.25-ին, ոստիկանության Իջևանի բաժին զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ իր տնից գողացել են դրամապանակի մեջ եղած ողջ գումարը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 5-ին՝ ժամը 00.10-ին, գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Սուրեն Մ.-ն, որը խոստովանել է, որ հունվարի 4-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել նշված քաղաքացուհու բնակարան և հյուրասենյակի պահարանի դարակում դրված դրամապանակից գողացել է 87.000 դրամ:

Սուրեն Մ.-ն ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031