Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց մարզպետներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ մարզպետարանների 2018 թվականի գործունեության ծրագրին:
«Մարզերի 2017 թվականի հաշվետվության ուսումնասիրման ու մարզային խորհրդակցությունների արդյունքում պետք է ընդգծել, որ բոլոր մարզերում 2016 թվականի ցուցանիշների համեմատությամբ, 2017-ին արձանագրվել է զգալի դրական աճ, այդ թվում՝ գյուղատնտեսական, ֆինանսական, սոցիալական, ինչպես նաև շինարարության, աղբահանության ու այլ որոտներում»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են 2018 թվականի մարզպետարանների գործունեության պլանային իրատեսական ցուցանիշներ, որոնք, սակայն, ոչ ամբողջությամբ են իրականացվել :
Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման ու զարգացման, Ֆինանսների նախարարներին ու մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ մարզպետարանների տարեկան գործունեության ծրագրերը վերանայելու ուղղությամբ, հատկապես՝ անդրադառնալով մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճի ցուցանիշներին, համայնքային բյուջետային միջոցների հավաքագրմանը, համայնքերում աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքները ծախսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ ցուցանիշներին:
Վարչապետը հորդորեց իրականացված աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնել կառավարությանը:
Կարեն Կարապետյանը նախարար Դավիթ Լոքյանին ու ՀՀ բոլոր մարզետներին հանձնարարեց 7-օրյա ժամկետում մարզպետարանների աշխատակազմի ու ենթակայությամբ գործող այն ոլորտներում, մարմիններում, որտեղ արձանագրվել են բացթողումներ, օրենքով սահմնանված կարգով անդրադառնալ նաև կադրային փոփոխությունների հարցերին: