Բաժիններ՝

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Մյասնիկյան պողոտա-Հերացու փողոց-Աբովյան փողոց խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 29-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Հերացու փողոց-Աբովյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Խաչատուր Աբովյանի հրապարակից Մյասնիկյան պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի վերադասավորման միջոցով փոխել երթևեկության գոտին և թունելով երթևեկել դեպի Սարալանջի պողոտա:

Իսկ Աբովյան փողոցից դեպի Սարալանջի պողոտա առաջարկվում է երթևեկել Կորյունի և Հերացու փողոցներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031