Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին հանդիպեց Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:
Ապրիլի 5-ին, ժամը 1.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժում վիճաբանություն է:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Կոլումբիայի Հանրապետության հետ դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագրի կնքմանը, որն ուղղված է երկկողմ համագործակցային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զորային հակաօդային պաշտպանության Բուկ-Մ1-2, Ստրելա-10 զենիթահրթիռային համալիրների եւ Իգլա-1 շարժական զենիթահրթիռային համալիրների մարտական հաշվարկները ստուգողական պարապմունքների ընթացքում դիմագրավել են պայմանական հակառակորդի ուսումնական հրթիռային գրոհները եւ անօդաչու ավիահետախուզումը:
Կառավարությունը ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում կատարեց վերաբաշխում: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Նախագահի աշխատակազմի և ՀՀ կառավարության աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ 2018 թվականի ապրիլի 3-ից տեխնիկական պատճառներից ելնելով վիզաների համար դիմումների ընդունումը «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից չի կարող իրականացվել:
Ապրիլի 4-ին Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի բնակիչ՝ 1973թ. ծնված Դ.Հ-ն վարելով «ՎԱԶ 21011» ավտոմեքենան Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին բախվել է համընթաց ուղղությամբ երթևեկող նույն շրջանի Պատարա գյուղի բնակիչ՝ 1980թ. ծնված Խ.Ա-ի վարած «ՎԱԶ 2106» ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս ուղևորներ՝ Պատարա գյուղի բնակիչներ՝ 2010թ. ծնված Ա.Խ-ն և 2016թ. ծնված Ա.Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ՝ ուժը կորցրած են ճանաչվել մի խումբ կարգադրություններ:
Ապրիլի 4-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի և «Շիրակ» գծային բաժանմունքի ծառայողները Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արարատ Դ.-ին։
«Մտերմության նշան». այսպես է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Vatican News-ին մեկնաբանել Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը։
Այսօր գործադիրի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց կառավարության գործունեության 2018 թ. համար նախատեսված միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ, որոնց կատարումն ակնկալվում էր 2018 թ. առաջին եռամսյակում։
Ապրիլի 5-ին, ժամը 09:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանյան փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող «Ապերետիվո» բար-սրճարանի մոտակայքում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել մի շարք հրամանագրեր ուժը կորցրած ճանաչելու մասին:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման խնդրին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Ստեփան Միքայելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
Ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, անհայտ անձինք մտել են Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկի տարածք ու երկաթե ձողով հարվածներ հասցրել աշխատակցի գլխին՝ հափշտակելով նրա մոտի գումարն ու բջջայինը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձանց ինքնությունը:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02. Ոստիկանություն։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է`ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի 105-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ ամսվա ընթացքում հանձնաժողովի նիստերից կամ հրավիրած խորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք:
«Ժողովուրդ» օթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դարձյալ գումար կհատկացնի իր կողմից ստեղծած «Թվային Հայաստան» հիմնադրամին: Թերթը պարզեց, որ կառավարությունն այդ հիմնադրամին կհատկացնի 52 մլն 250 հազար դրամ` կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու համար:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը երեկ իր ղեկավարած հանձնաժողովի նիստում անցկացրեց օրենսդրական մի նախաձեռնություն, որը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ներսում լուրջ ընդհարման պատճառ կարող է դառնալ:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի նորանշանակ խորհրդական, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. Հայաստանի դեղերի շուկայում հայտնի «Վագա Ֆարմ» ընկերությունը երկու տարի չի մասնակցելու պետական գնումների գործընթացներին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 5-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին երկու շաբաթվա ընթացքում տարօրինակ «աբլավներ» են սկսվել ճանապարհներին: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եւ ճանապարհային ոստիկանությունը համատեղ «ակցիա» են անցկացնում բեռնատար ավտոմեքենաների վարորդների դեմ:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն: Պարզվում է՝ նրա «Բերետա» տիպի ատրճանակը գողացողի ինքնությունը դեռ չի պարզվել:
Ապրիլի 4-ին, ժամը 19:48-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ «Դվին» հյուրանոցը վերակառուցման արդյունքում կարող է վերածվել խաղատան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ին, ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ապրիլի 5-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 6-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Երևանի և Արարատի մարզի որոշ տարածքների ջրամատակարարումը: