«Լապշինի ամբողջ գրառումը շատ սիրողական էր, որևէ հստակ տվյալ չկար, կար շատ լուրջ անգիտություն թե՛ գների մասին, թե՛ զբոսաշրջիկների քանակի մասին։ Մեկ հոգու օրինակով մի ամբողջ երկրի մասին դատողություն էր արվում»։
Ապրիլի 6-ի ցերեկը, 7-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Հայաստանն ունի բոլոր որակները՝ գրավիչ ուղղություն լինելու Ծոցի երկրներից կամ ցանկացած այլ վայրից զբոսաշրջիկների համար: Այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ցավով արձանագրում է Հայաստանում կարմրուկի և կապույտ հազի հաղթարշավի մասին:
Ապրիլի 5-ին, ժամը 8.45-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Մարքսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացուհու:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով վիրավորում ստացած եւ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Արամ Մկրտչյանը (ծնվ. 1974 թ.) դուրս է գրվել հիվանդանոցից:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 5-ին, ժամը 18.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է ներկայացել 1996 թ. ծնված Անդրանիկ Ն.-ն:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի ընթացքը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի աշխատանքային նիստ, որը վարեց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Ապրիլի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան Կապանի Գործարանային փողոցում դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենայի:
Ապրիլի 2-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի Հակոբյան 31 հասցեում տեղակայված, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1951թ. ծնված Մ.Մ-ին պատկանող խանութից գողություն կատարելու մասին:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուները ստուգողական պարապմունքների անցկացման շրջանակներում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ռազմական օբյեկտներն ու օդուժը լեռնային տեղանքում:
Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով ուղևորներից մեկը մահացել է, իսկ մյուսը հոսպիտալացվել։
Բերման են ենթարկել պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Ասլանյանը:
Ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում ավազակային հարձակում էր կատարվել։ Մի երիտասարդ շշով մտել է բենզալցակայան՝ բենզին գնելու։
19-ամյա Հասմիկ Մարտիրոսյանը որոնվում է որպես անհետ կորած:
Հայաստանում պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության սպայական անձնակազմի զինծառայողների համար մատչելի պայմաններ են ստեղծվում հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար:
Ապրիլի 6-ին` ժամը 00:17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտու փողոցի թիվ 17 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 5-ին՝ ժամը 21:26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հր. Քոչարի և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «Դիլիջանից դեպի Վանաձոր տանող միջպետական ճանապարհը թռչնի բարձրությունից դիտելու դեպքում կարելի է մտածել, թե սա հանրահայտ «տետրիս» խաղի արտատպումն է՝ քառակուսի, ուղղանկյունաձեւ սեւ կետերն այդ մասին են խոսում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, ներկայում սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում շքեղ ամառանոց է կառուցում:
Ապրիլի 6-ին՝ ժամը 03:24-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի 40 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, քաղաքացին արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովից տեղափոխել են պետաիրավական հարցերի հանձնաժողով, որտեղ նա փոխարինելու է Հրայր Թովմասյանին:
«Փաստ» թերթը գրում է. Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի՝ 10 հազար դրամ գողանալու համար 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվելը մեծ աղմուկ է առաջացրել հանրության շրջանում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողություն):
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառել է իրեն պատկանող գույքը: