Lուսանկարում պատկերված անձին ճանաչողներին խնդրում ենք հայտնել Քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձանց ինքնությունը:
2017թ. սեպտեմբերի 15-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի փողոցներից մեկում կայանված ավտոմեքենայի սրահից հափշտակել են իր վարորդական իրավունքի վկայականը, սոցիալական և բանկային քարտերը: Պարզվել է, որ օգոստոսի 14-ին գողացված բանկային քարտով գումար է կանխիկացվել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Պարզվել է, որ քաղաքացու գողացված բանկային քարտով գործարք իրականացնողները եղել են երկու հոգով, որոնցից մեկը հանդիսանում է տուժողի ծանոթը, իսկ մյուսի ինքնությունը պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է։
Խնդրում ենք լուսանկարում պատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: