Բաժիններ՝

Ոստիկանները բացահայտել են Մալաթիայում կատարված ավազակային հարձակման դեպք

Ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, անհայտ անձինք մտել են Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկի տարածք ու երկաթե ձողով հարվածներ հասցրել աշխատակցի գլխին՝ հափշտակելով նրա մոտի գումարն ու բջջայինը։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, համատեղ հետախուզակաան միջոցառումներով, պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով հանցագործությունը։

Ապրիլի 4-ին հայտնաբերվել և ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել 21-ամյա Նարեկ Մանուկյանը, 26-ամյա Նորայր Մանուկյանն ու 20-ամյա Աղասի Չախոյանը։ Դեպքի և բացահայտման մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30