Ապրիլի 3-ին՝ ժամը 19:53-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին Mercedes B մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետի մեջ, տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ ապրիլի 4-ին ժամը 09.00-19.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Սարի թաղի 3-ից-25 փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:
Ես հերոս չեմ. չհասցրի կռվել: Նոր էի թնդանոթս դիրքավորել, ուզում էի «Ուրալը» քողարկել փոսի մեջ, երբ արկը պայթեց կողքիս: Ես կարող եմ Ձեզ բազմաթիվ հերոսների հետ ծանոթացնել, որոնք քառօրյա պատերազմի ժամանակ…
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2018 թ.-ի 1-ին եռամսյակում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը: Այն հիմնված է զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների վրա:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ ապրիլի 4-ին ժամը 09.00-21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վարույթ է ընդունել «Գրիգոր Նարայանն ու մյուսներն ընդդեմ Ադրբեջանի գործը, որը վերաբերվում է 2016թ. դեկտեմբերին Տավուշի մարզի Չինարի համայնքում ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ երեք հայ զինծառայողի սպանությանը:
Լոս Անջելեսում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցկացվի «Արդարության արշավ» խորագրով:
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ ապրիլի մեկին ներկա է գտնվել Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով տեղի ունեցած Սբ. Պատարագին, որը մատուցել է Գերմանիայի Հայոց Թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սերովբէ վարդապետ Իսախանյանը:
Հիրավի, մեր օրերում քիչ են այն ընտանիքները, որոնց բոլոր զավակները ծառայում են Պաշտպանության բանակի շարքերում:
Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի սպանության գործով դատական նիստերն այսուհետ կլինեն դռնփակ:
Բրիտանացի մասնագետները չեն կարողացել պարզել նյարդապարալիզացնող նյութի ծագումը, որով թունավորել էին Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին:
Գյումրիում համատիրությունների աշխատանքից դժգոհողներ միշտ էլ եղել են:
Պատմաբան Մայքլ Բաբայանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է այն շենքը՝ Պուշկին 4, որի բնակարաններից մեկում է ապրել ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին:
Սաղմոսավանում կատարված գողությունը բացահայտվեց:
Ապրիլի 2-ին Երևանի Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա խաչմերուկից բերման է ենթարկվել 24-ամյա քաղաքացի կրակոց արձակելու համար:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 4-ից 5-ը Մոսկվայում կմասնակցի Միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին:
Լիբանանի բանակի գեներալ, պաշտպանության նախարարի խորհրդական Փանոս Մանջյանը ռազմական ոլորտում իր առաջին քայլերն սկսել է 1972 թվականին, երբ ընդունվեց ռազմական հաստատություն:
Գյումրու որոշ միկրոավտոբուսների վարորդներ` թվով 20-ից ավելի, բողոքում են, որ 15 տարուց ավելի շահագործված միկրոավտոբուսներն այլևս չեն թույլատրում շահագործել: Այդ պատճառով ՀՀ տրանսպորտի պետական տեսչությունը սկսել է տուգանել իրենց:
Տարբեր մթերքներում առկա տրանսճարպաթթուները վատ են անդրադառնում մարդկանց առողջական վիճակի վրա։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ով խորհրդարանում փոխարինել է արդեն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, նշանակվել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Ոստիկանները Մաշտոցի պողոտայից գրպանահատի են բերման ենթարկել:
Ապրիլի 2-ին, ժամը 13.00-ին, Երևանի Թամանցիների փողոցի թիվ 81 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Ադրբեջանում մոտ 130 թուրքական ապրանքատեսակ է հայտնաբերվել, որոնք մարդու առողջության համար վնասակար են։ Լրագրողների հետ զրույցում պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն ասաց, որ տեղեկությունը տարածվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում, իսկ վերահսկողությունն իրականացրել է այդ երկրի Սննդի անվտանգության գործակալությունը։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի և Ստեփանակերտի ոստիկանների գործողությունների դեմ բողոքող Ասյա Խաչատրյանի հեռախոսազրույցը 19-ամյա աղջկա կողմից սխալ է ներկայացվել և մեկնաբանվել:
Ապրիլի 1-ին, ժամը 22.45-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, հետո վերջինս դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել խաչմերուկի հատվածում գտնվող ծաղկի խանութ-սրահին:
Ապրիլի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակի և Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 1-ին գումարտակի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացուհի և հայտնել, որ կրակել են իր ուղղությամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Երեկ՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արթուր Պողոսյանը նշանակվել է վարչական վերաքննիչ դատարանի դատավոր։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ապրիլի 4-ի նիստում կքննարկի «Վեոլիա ջուր» ընկերությանը տուգանելու մասին հարցը: Տուգանքը, որը կկազմի 5 միլիոն դրամ, կկիրառվի ընկերության կողմից Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ կետի խախտման պատճառով: