
«Ապերետիվո» բար-սրճարանի մոտակայքում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք

Ապրիլի 5-ին, ժամը 09:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանյան փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող «Ապերետիվո» բար-սրճարանի մոտակայքում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները փակել են «Honda CVS» մակնիշի 75 AS 075 պետհամարանիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: